Հա

Մարզական

02/01/2019 - 09:30

Տարւայ լաւագոյն ռմբարկուները՝ Մեսսի, Ռոնալդու, Լեւանդովսկի

2018 թւականին ամենաշատ գոլի հեղինակ դարձել է «Բարսելոնա»-ի ու Արգենտինայի հաւաքականի յարձակւող Լիոնէլ Մեսսին:

«alikonline.ir» - 2018 թւականին ամենաշատ գոլի հեղինակ դարձել է «Բարսելոնա»-ի ու Արգենտինայի հաւաքականի յարձակւող Լիոնէլ Մեսսին: Տեղեկացնում է «news.am»-ը:

Օրացուցային տարում 31-ամեայ ֆուտբոլիստն ակումբում ու ազգային թիմում անցկացրել է 54 հանդիպում եւ դարձել է 51 գոլի հեղինակ: 31-ամեայ Մեսսին տարւայ լաւագոյն ռմբարկու դարձել էր նաեւ 2010-ին (60 գոլ), 2012-ին (91) ու 2016-ին (59):

Այս տարի երկրորդ տեղը գրաւեց Թուրինի «Իւվենտուսի» նորեկ, Մադրիդի «Ռէալ»-ից իտալական ակումբ տեղափոխւած Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալիայի հաւաքականի յարձակւողն օրացուցային տարում 49 գոլ է խփել 53 խաղերում:

Լաւագոյն եռեակը եզրափակեց Միւնխէնի «Բաւարիա»-ի ու Լեհաստանի հաւաքականի յարձակւող Ռոբերտ Լեւանդովսկին՝ 49 գոլ:

2018 թւականի լաւագոյն ռմբարկուները

1- Լիոնէլ Մեսսի («Բարսելոնա», Արգենտինա) - 51 գոլ (54 հանդիպում)

2- Կրիշտիանու Ռոնալդու («Ռէալ»/«Իւվենտուս», Պորտուգալիա) - 49 (53)

3- Ռոբերտ Լեւանդովսկի («Բաւարիա», Լեհաստան) - 46 (56)

4- Մոհամեդ Սալահ («Լիւերպուլ», Եգիպտոս) - 44 (55)

5- Հարի Քէյն («Տոտենհեմ», Անգլիա) - 42 (63)

6- Դաւիդ Տիւրպել («Դիւդելանժ», Լիւքսեմբուրգ) - 40 (49)

7- Անտուան Գրիզման («Աթլետիկօ», Ֆրանսիա) - 40 (71)

8- Լուիզ Սուարէզ («Բարսելոնա», Ուրուգւայ) - 37 (60)

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։