Հա

Մարզական

02/01/2019 - 09:40

«Միլիոնների խաղը». ինչպիսի՞ն էր 2018-ը հայկական սպորտի համար

Անցնող տարում Հայաստանը ներկայացնող մարզիկները միջազգային մրցասպարեզում հասան մեծ յաջողութիւնների: Սիմոն Մարտիրոսեանը դարձաւ մեր միակ մարզիկը, որը նւաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Ունեցանք նաեւ անսպասելի նւաճումներ

«alikonline.ir» - Անցնող տարում Հայաստանը ներկայացնող մարզիկները միջազգային մրցասպարեզում հասան մեծ յաջողութիւնների: Սիմոն Մարտիրոսեանը դարձաւ մեր միակ մարզիկը, որը նւաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Ունեցանք նաեւ անսպասելի նւաճումներ: Գրում է «Sputnik» Արմենիան:

Անկախ Հայաստանի պատմութեան մէջ առաջին անգամ մենք մեդալ նւաճեցին ջրացատկում եւ հեծանւային սպորտում: Երկար ընդմիջումից յետոյ տատամիի վրայ հնչեց մեր մարզիկի յաղթական կանչը: Ամէն տարի ամփոփելով մարզական նւաճումները միշտ էլ հիանում ես հայ մարզիկների նւաճումներով, բայց նաեւ ափսոսում ու հաւատում, որ կարող էինք անել աւելին: 2019 թւականը հայկական սպորտի համար շատ կարեւոր տարի է լինելու: Նախաօլիմպիական տարում մեր բոլոր հաւաքական թիմերն արդէն պայքարելու են Տոկիօ-2020-ի վարկանիշ վաստակելու համար:

Աշգաբադում Սիմոն Մարտիրոսեանի փայլուն ելոյթը, ոսկէ մեդալն ու աշխարհի ռեկորդները եւս մէկ անգամ ապացուցեցին, որ ծանրամարտում Հայաստանի ներկայացուցիչները միշտ էլ մրցունակ են եղել ու օլիմպիական խաղերում կարող են մեզ նոր նւաճումներ ապահովել: Գոռ Մինասեանի արծաթէ մեդալն էլ իր թիմակցի յաղթանակի շարունակութիւնն էր: Բացի այս երկու մարզիկներից ծանրամարտի մեր հաւաքականում յաղթանակների պատրաստ են ու ամէն ինչ անելու են դրա համար Անդրանիկ Կարապետեանն ու Յակոբ Մկրտչեանը: Ունենք, նաեւ երիտասարդներ, որոնք մօտ ապագայում իրենց ցոյց կը տան մրցահարթակում:

Ըմբշամարտում մեր հիմնական յաջողութիւնները գրանցեցինք Եւրոպայի առանձնութիւններում: Բայց համոզւած ենք, որ Արթուր Ալեքսանեանն ու Մաքսիմ Մանուկեանը, ինչպէս նաեւ նրանց թիմակիցները ունակ են նոր բարձունքներ յաղթահարելուն: Մեր առաջատար ըմբիշներին շուտափոյթ ապաքինում ցանկանանք: Հրճւանք պարգեւեցին ազատ ոճի երիտասարդ ըմբիշները, ինչով ապացուցւեց, որ մօտ ապագայում նրանք էլ կարող են աւելիին հասնել:

Ջիւդոիստ Ֆերդինանդ Կարապետեանի յաղթանակը Եւրոպայի առաջնութիւնում երկար սպասւած էր, սակայն կարեւորն այն է, որ մենք եւս մէկ յոյս տեսանք այս մարզաձեւում: Իսկ հեծանւորդ Էդգար Ստեփանեանի ոսկէ մեդալը Եւրոպայի առաջնութիւնում ապացուցեց, որ ունենք մարզիկ, որին մարզւելու համապատասխան պայմաններ ապահովելու դէպքում կունենանք նաեւ այլ նւաճումներ:

Ջրացատկի Եւրոպայի առաջնութիւնում աշտարակացատկի սինքրոն ցատկերի մրցումներում Վլադիմիր Յարութիւնեանի ու Լեւ Սարգսեանի բրոնզէ մեդալը միանշանակ յաղթանակ էր: Եթէ հաշւի առնենք թէ ինչպիսի պայմաններում էին մեր մարզիկները պատրաստւել մրցաշարին, ապա այս նւաճումը նաեւ մարզական սխրանք կարելի է համարել:

Եւրոպայի առաջնութիւնում աշտարակացատկի սինքրոն ցատկերի մրցումներում Վլադիմիր Յարութիւնեանի ու Լեւ Սարգսեանի բրոնզէ մեդալը միանշանակ յաղթանակ էր

Շատ լաւ է, իհարկէ, որ մենք կարող ենք երկար խօսել ու փաստել Հայաստանը  ներկայացնող մարզիկների յաղթանակների մասին: Բայց սպորտում յաղթանակն ու պարտութիւնը միշտ էլ կանգնած են կողք կողքի, այնպէս որ մեր սպորտում դեռեւս կան խնդիրներ ու նոյնիսկ այն մարզաձեւերում, որտեղ մենք միայն յաղթանակներ ենք ակնկալում:

2018 թ.-ին հայ ֆուտբոլասերին չուրախացրեց Հայաստանի հաւաքականը: Մեր ընտրանին չկարողացաւ յաղթահարել Ազգերի լիգայի խմբային փուլը ու այդ մրցաշարում դառը պարտութիւն կրեց Ջիբրալթարի հաւաքականից: Մեր հաւաքականում սերնդափոխութիւն է սպասւում: Յուսանք, որ 2019 թւականին միլիոնների խաղում էլ կունենանք նոր քայլ առաջ ու նոր յաղթանակներ: 

Հայերը մաքսիմալիստ են ու միայն յաղթել են ուզում: Բայց միշտ չէ, որ ցանկութիւններն ու հնարաւորութիւնները համընկնում են: Մեր սպորտի համար շատ պատասխանատու տարի է լինելու 2019 թւականը: Հայ մարզիկներին ցանկանանք վնասւածքներից զերծ տարի եւ ինչքան հնարաւոր է շատ օլիմպիական վարկանիշներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։