Հա

Մարզական

03/01/2019 - 08:20

Շումախէրի ընտանիքը մարզիկի 50-ամեակին ընդառաջ հանդէս է եկել յայտարարութեամբ

Գերմանացի լեգենդար աւտոմրցարշաւորդ Միխայէլ Շումախէրի ընտանիքը նրա 50-ամեայ յոբելեանի նախօրէին հանդէս է եկել յայտարարութեամբ:

«alikonline.ir» - Գերմանացի լեգենդար աւտոմրցարշաւորդ Միխայէլ Շումախէրի ընտանիքը նրա 50-ամեայ յոբելեանի նախօրէին հանդէս է եկել յայտարարութեամբ: Տեղեկացնում է «lenta.ru»-ն:

«Չկասկածէ՛ք. Միխայէլը յուսալի ձեռքերում է, մենք անում ենք ամէն հնարաւորը նրան օգնելու համար: Խնդրում ենք հասկանալ, որ մենք նրա առողջական վիճակի մասին գաղտնիութիւն ենք պահպանում՝ ելնելով հէնց նրա շահերից»,- ասւում է մարզիկի հարազատների յայտարարութեան մէջ:

«Ֆորմուլա-1»-ի եօթակի չեմպիոնի հարազատները շնորհակալութիւն են յայտնել բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են մարզիկի համար եւ բոլորին շնորհաւորել են Ամանորի կապակցութեամբ:

Այսօր՝ յունւարի 3-ին լրանում է Շումախէրի 50-ամեակը:

Յիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին հաղորդւում էր, որ Շումախէրի առողջական վիճակը զգալիօրէն բարելաււել է: Բրիտանական պարբերականը յայտնել էր, որ Շումախէրն այլեւս գամւած չէ անկողնուն եւ ինքնուրոյն է շնչում՝ առանց յատուկ սարքերի օգնութեան:

Շումախէրը գանգ-ուղեղային վնասւածք էր ստացել 2013-ին՝ ընկնելով Ալպերում դահուկասահքի ժամանակ, որից յետոյ որոշ ժամանակ կոմայի մէջ է գտնւել, իսկ վերջին 4 տարին վերականգնւում է Ժնեւ լճի ափին գտնւող իր սեփական վիլլայում: Նրա բուժումը շաբաթական 50 հազար ֆունտ ստերլինգ է արժենում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։