Հա

Մարզական

03/01/2019 - 09:10

«Marca». Մեսսին՝ տարւայ լաւագոյն խաղացող

Իսպանական հեղինակաւոր «Marca» պարբերականը ներկայացրել է 2018 թ. լաւագոյն ֆուտբոլիստների դասակարգման սեփական վարկածը: Առաջին տեղում է «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին: 

«alikonline.ir» - Իսպանական հեղինակաւոր «Marca» պարբերականը ներկայացրել է 2018 թ. լաւագոյն ֆուտբոլիստների դասակարգման սեփական վարկածը: Առաջին տեղում է «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին: Տեղեկացնում է «news.am»-ը:

«Ոսկէ գնդակ»-ի դափնեկիր, Մադրիդի «Ռէալ»-ի եւ Խորւաթիայի հաւաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը երկրորդն է:

Լաւագոյն եռեակը եզրափակում է Մադրիդի «Աթլետիկօ»-ի եւ Ֆրանսիայի հաւաքականի յարձակվող Անտուան Գրիզմանը:

Ամռանը Մադրիդի «Ռէալ»-ից Թուրինի «Իւվենտուս» տեղափոխւած պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն չորրորդ տեղում է:

Լաւագոյն տասնեակում են նաեւ Կիլիան Մբապէն (ՊՍԺ, Ֆրանսիա), Մոհամմեդ Սալահը («Լիւերպուլ», Եգիպտոս), Էդէն Ազարը («Չելսի», Բելգիա), Ռաֆայէլ Վարանը («Ռէալ», Ֆրանսիա), Հարի Քէյնը («Տոտենհեմ», Անգլիա) եւ Կեւին Դէ Բրուենէն («Մանչեսթեր Սիթի», Բելգիա):

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։