Հա

Մարզական

05/01/2019 - 08:00

«Globe Soccer Awards». «Ռոնալդուն՝ 2018-ի լաւագոյն ֆուտբոլիստ

Թուրինի «Իւվենտուս»-ի եւ Պորտուգալիայի հաւաքականի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչւել է 2018 թ. աշխարհի լաւագոյն ֆուտբոլիստ «Globe Soccer Awards»-ի վարկածով: 

«alikonline.ir» - Թուրինի «Իւվենտուս»-ի եւ Պորտուգալիայի հաւաքականի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչւել է 2018 թ. աշխարհի լաւագոյն ֆուտբոլիստ «Globe Soccer Awards»-ի վարկածով: Տեղեկացնում է «news.am»-ը:

Մրցանակաբաշխութիւնը տեղի է ունեցել Դուբայում: Ռոնալդուն յետ է թողել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հաւաքականի յարձակւողներ Կիլիան Մբապէին եւ Անտուան Գրիզմանին: 33-ամեայ Ռոնալդուն այս մրցանակը ստանում է երրորդ տարին անընդմէջ, իսկ կարիերայում արժանացել է 5 անգամ:

Ռոնալդուն ստացել է նաեւ տարւայ լաւագոյն գոլի մրցանակը՝ 2017-2018 թւականների Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ռէալ»-ի կազմում «Իւվենտուս»-ին խփած գոլի համար:

2018-ի լաւագոյն մարզիչ է ճանաչւել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հաւաքականի գլխաւոր մարզիչ Դիդեէ Դեշամը:

Տարւայ լաւագոյն ֆուտբոլային գործակալ է ճանաչւել պորտուգալացի Ժորժէ Մենդէշը, որը ներկայացնում է Ռոնալդուի շահերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։