Հա

Մարզական

07/01/2019 - 11:00

Ասիայի ազգերի գաւաթ. Առաջին զոհը. հեռացւել է Թաիլանդի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչը

2019 թւականի Ասիայի ազգերի գաւաթի խաղարկութեան առաջին զոհը դարձաւ Թաիլանդի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչը:

«alikonline.ir» - 2019 թւականի Ասիայի ազգերի գաւաթի խաղարկութեան առաջին զոհը դարձաւ Թաիլանդի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչը:

Խմբային փուլի առաջին տուրում Հնդկաստանի դէմ խաղում խոշոր՝ 1:4 հաշւով կրած պարտութիւնից յետոյ, սերբ մասնագէտ Միլովան Ռայէւաչը հեռացւել է Թաիլանդի ազգային հաւաքականի գլխաւոր մարզչի պաշտօնից: Այս կապակցութեամբ համապատասխան յայտարարութեամբ է հանդէս եկել երկրի ֆուտբոլի ֆեդերացիան, որում մասնաւորապէս նշւած է, թէ Հնդկաստանի դէմ խաղում գրանցւած արդիւնքը չի համապատասխանում թաիլանդական ֆուտբոլի իրական ներուժին եւ, դրա համար պէտք է պատասխանատւութիւն կրեն հաւաքականի մարզչական շտաբի անդամները:

Թաիլանդի հաւաքականի գլխաւոր մարզչի պաշտօնում Ռայէւաչին կը փոխարինի, թաիլանդցի մասնագէտ, ազգային հաւաքականի նախկին ֆուտբոլիստ Սիրիսակ Եոդեարտայը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։