Հա

Մարզական

07/01/2019 - 14:00

«MMA». ««Championat»-ը Մուսասիին ընդգրկել է տարւայ 10 լաւագոյնների ցանկում

Ռուսական հանրայայտ «Championat.com» կայքը կազմել է «MMA»-ի տարւայ 10 լաւագոյն մարզիկների ցանկը:

«alikonline.ir» - Ռուսական հանրայայտ «Championat.com» կայքը կազմել է «MMA»-ի տարւայ 10 լաւագոյն մարզիկների ցանկը: Տեղեկացնում է «armsport.am»-ը:

2018 թւականի լաւագոյնների շարքում Հոլանդիան ներկայացնող հայ մարզիկ Գեղարդ Մուսասին 8-րդն է: Աղբիւրը մեր հայրենակցի մասին գրել է.

«Այս տարի Մուսասին մենամարտել է միայն չեմպիոնների հետ: 2 մենամարտ՝ 100 տոկոսանոց արդիւնք:

215 վայրկեան պահանջւեց հայկական արմատներով հոլանդացուն, որպէսզի տեխնիկական նոկաուտի ենթարկի միջին քաշային կարգի չեմպիոն Ռաֆայէլ Կարւալեոյին: Բրազիլացին մինչեւ Մուսասիին հանդիպելը 15 անընդմէջ յաղթանակ էր տարել:

503 վայրկեան, որպէսզի Մուսասին պաշտպանի իր չեմպիոնական գօտին՝ յաղթելով կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Ռորի Մակդոնալդին: Յաղթանակն այնքան վստահ էր, որ կարծես դա սուպերմենամարտ չէր, այլ սպորտի վարպետի եւ առաջին կարգի մարզիկի մենամարտ»,- գրել է «Championat»-ը:

Ըստ կայքի՝ տարւայ լաւագոյն մարզիկը Դանիէլ Կորմեէն է, ով մէկ տարւայ ընթացքում պաշտպանել է չեմպիոնական գօտին, այնուհետեւ նորն է նւաճել եւ կրկին պաշտպանել է այն:

Կոնոր Մակգրեգորին յաղթած եւ մեծ աղմուկ բարձրացրած Խաբիբ Նուրմագոմեդովը երկրորդ տեղում է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։