Հա

Մարզական

08/01/2019 - 11:50

«The Sun». Մխիթարեանի տեղը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում կարող է հարցականի տակ լինել

Լոնդոնի «Արսենալ»-ը մօտ է «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դենիս Սուարէզի հետ պայմանագիր կնքելուն: «The Sun»-ը յայտնում է, որ լոնդոնցիների գլխաւոր մարզիչ Ունայ Էմերին ժամանակին աշխատել է ֆուտբոլիստի հետ «Սեւիլիա»-ում եւ շատ լաւ ծանօթ է խաղացողին: Ըստ լրատւամիջոցի` կիսապաշտպանի ժամանումից յետոյ «Զինագործներ»-ի կազմում կարող է տուժել Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը:

«alikonline.ir» - Լոնդոնի «Արսենալ»-ը մօտ է «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դենիս Սուարէզի հետ պայմանագիր կնքելուն:

«The Sun»-ը յայտնում է, որ լոնդոնցիների գլխաւոր մարզիչ Ունայ Էմերին ժամանակին աշխատել է ֆուտբոլիստի հետ «Սեւիլիա»-ում եւ շատ լաւ ծանօթ է խաղացողին: Ըստ լրատւամիջոցի` կիսապաշտպանի ժամանումից յետոյ «Զինագործներ»-ի կազմում կարող է տուժել Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը: Գրում է «armsport.am»-ը:

Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստի տեղը թիմի մեկնարկային կազմում կարող է հարցականի տակ լինել: Էմերին շատ է վստահում Սուարէզին, ում հետ աշխատել է 2014/15 մրցաշրջանում:

25-ամեայ ֆուտբոլիստը կարող է հանդէս գալ կիսապաշտպանութեան կենտրոնում եւ եզրերում:

«The Sun»-ը գրում է, որ Էմերին վստահում է նաեւ Մխիթարեանին, ով այս մրցաշրջանում 20 հանդիպման է մասնակցել: Սակայն, հայ ֆուտբոլիստը մի քանի անգամ ձեռքից բաց է թողել գոլի հեղինակ դառնալու իրական հնարաւորութիւնը` «Տոտենհեմ»-ի եւ «Մանչեսթեր Իւնայթեդի» հետ խաղերում:

Նշւում է, որ Սուարէզի հետ բանակցութիւններն ընթացքի մէջ են: Լոնդոնեան ակումբը դիտարկում է նաեւ Եանիկ-Ֆերէյրա Կարասկոյի տրանսֆերը գնելու հնարաւորութիւնը:

Յաւելենք, որ այս պահին Մխիթարեանն ապաքինւում է վնասւածքից եւ խաղադաշտ կը վերադառնայ յունւարի վերջին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։