Հա

Մարզական

09/01/2019 - 09:10

Իրանահայ գործարար Լեւոն Ահարոնեանն «Ամին օլ Զարբ» բարձրագոյն շքանշանի է արժանացել

Իրանահայ ճանաչւած գործարար Լեւոն Ահարոնեանն «Ամին օլ Զարբ» բարձրագոյն շքանշանի է արժանացել:

«alikonline.ir» -  Իրանահայ ճանաչւած գործարար Լեւոն Ահարոնեանն «Ամին օլ Զարբ» բարձրագոյն շքանշանի է արժանացել:

Երէկ՝ յունւարի 8-ին Թեհրանի «Վահդաթ» դահլիճում, Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի ներկայութեամբ կայացել է «Ամին օլ Զարբ» բարձրագոյն շքանշանի 3-րդ շրջանի հանդիսաւոր արարողութիւնը:

«Ամին օլ Զարբ» գործարար բարձարագոյն շքանշանի են արժանացել իրանցի 8 ճանաչւած գործարարներ, որոնց թւում է եղել նաեւ, իրանահայ ճանաչւած գործարար, Իրանի տրանսպորտի եւ տարանցիկ բեռնափոխադրման առաջատարներից մէկի՝ «Սաթի» ընկերութեան հիմնադիր եւ սեփականատէր Լեւոն Ահարոնենաը:

Արարողութեան ժամանակ ելոյթով հանդէս է եկել Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին: Ընդգծելով ներկայ պայամաններում երկրի տնտեսութեան կենսունակութեան ապահովման համար արտահանման կարեւորութիւնը, Ջահանգիրին յատուկ անդրադարձել է այդ ասպարէզում իրանահայ գործարարների դերակատարութեանն ու մատուցած ծառայութիւններին:

Նշենք, որ Լեւոն Ահարոնեանն ակտիւ դերակատարութիւն է ունեցել իրանահայութեան ազգային-հասարակական կեանքում: Վաստակաւոր գործարարը համարւում է Իրան-Հայաստան առեւտրի պալատի հիմնադիրն ու երկու երկրների միջեւ չւերթների հաստատման նախաձեռնողը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։