Հա

Մարզական

10/01/2019 - 08:20

Ասիայի ազգերի գաւաթ. Ճապոնացիների դժւարին յաղթանակը, Կատարի վստահ մեկնարկը

2019 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթի խմբային փուլի առաջին տուրն աւարտւեց:

«alikonline.ir» - 2019 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթի խմբային փուլի առաջին տուրն աւարտւեց:

Երէկ՝ յունւարի 9-ին առաջինը խաղադաշտ դուրս եկան F խմբում ներառւած Ճապոնիայի եւ Թուրքմենստանի հաւաքականները: Շտապենք ասել, որ յաղթանակը հեշտութեամբ չտրւեց այս մրցաշարի գլխաւոր ֆաւորիտներից մէկին՝ Ճապոնիայի հաւաքականին: Դեռ աւելին հաշիւն առաջինը բացեցին Թուրքմենստանի ֆուտբոլիստները: Հանդիպման 26-րդ րոպէին գոլի հեղինակ դարձաւ թուրքմենների կիսապաշտպան Ասլանմիրատ Ամանովը: Անակնկալ այդ գոլից յետոյ «Սամուրայներ»-ն աւելացրեցին ճնշումը. երկրորդ խաղակէսի 56-րդ րոպէին Եուեա Օզական հաշւում վերականգնեց հաւասարութիւնը, իսկ ընդամենը 4 րոպէ անց նոյն Օզական դարձաւ դուբլի հեղինակը՝ հաշիւը դարձնելով 2:1, իսկ 71-րդ րոպէին Ռիտցու Դոանը խփեց ճապոնացիների 3-րդ գնդակը: Թուրքմենները, սակայն, հեշտութեամբ չյանձնւեցին. 79-րդ րոպէին Ահմեդ Աթաեւը 11 մետրանոց հարւածով հաշիւը դարձրեց 3:2: Այս գոլից յետոյ հաշւում հաւասարութիւնը վերականգնելու նրանց ջանքերն անցան ապարդիւն եւ ճապոնացիները տարան իրենց առաջին յաղթանակը:

F խմբի միւս խաղում խաղադաշտ դուրս եկան Ուզեբկստանի եւ Օմանի հաւաքականները: Հանդիպումն անցաւ համառ պայքարում, ու թէեւ Օմանի ֆուտբոլիստներն ունէին խաղային եւ տարածքային յարաբերական առաւելութիւն, այդուհանդերձ յաղթանակը ժպտաց ուզբեկներին. նրանք յաղթեց 2:1 հաշւով: Ուզբեկների կազմում գոլի հեղինակ դարձան Օդիլ Ահմեդովը (34-րդ րոպէ) եւ Էլդոր Շոմուրոդովը (85-րդ րոպէ), իսկ Օմանի միակ գոլի հեղինակը Մուհսէն ալ Ղասսանին  էր (72-րդ րոպէ):

Օրւայ վերջին հանդիպումը E խմբից էր: Ալ Էյնի «Հազզա բին Զայէդ» ստադիոնում հանդիպեցին Կատարի եւ Լիբանանի ընտրանիները: Լիբանանցիների արգելքն յաղթահարելու համար կատարի ֆուտբոլիստները լուրջ խնդիրների չհանդիպեցին: Նրանք յաղթեցին 2:0 հաշւով: Կատարի հաւաքականի կազմում գոլերի հեղինակ դարձան Բասսամ ալ Ռաւին (65-րդ րոպէ) եւ Ալմոէզ Ալին (79-րդ րոպէ):

Այսօր կը մեկնարկի խմբային փուլի երկրորդ տուրը: Առաջինը խաղադաշտ դուրս կը գան A խմբում ներռւած թիմերը: Դուբայի «Ալ Մաքթում» ստադիոնում կը մրցեն Բահրէյնի եւ Թաիլանդի հաւաքականները, իսկ Աբու Դաբիի «Զայէդ» ստադիոնում՝ ԱՄԷ-ի եւ Հնդկաստանի հաւաքականները:

Օրւայ վերջին հանդիպումը B խմբից է: Ալ Էյնի «Խալիֆա բին Զայէդ» ստադիոնում կը հանդիպեն Յորդանանի եւ Սիրիայի հաւաքականները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։