2019 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթի խմբային փուլը թեւակոխեց վերջին տուր՝ երէկ յունւարի 14-ին պարզ դարձաւ A խմբի ճակատագիրը:
«alikonline.ir» - 2019 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթի խմբային փուլը թեւակոխեց վերջին տուր՝ երէկ յունւարի 14-ին պարզ դարձաւ A խմբի ճակատագիրը:
Աբու Դաբի «Հազա բին Զայէդ» ստադիոնում ուժերը չափեցին ԱՄԷ-ի եւ Թաիլանդի հաւաքականները հիմնականում հաւասար պայքարում անցած հանդիպման ընթացքում առաջինը յաջողութեան հասան ԱՄԷ-ի ֆուտբոլիստները. 7-րդ րոպէին մրցակցի դարպասը գրաւեց Ալի Մաբխութը: Թաիլանդի հաւաքականին հէնց առաջին խաղակէսին յաջորդեց հաշւում վերականգնել հաւասարութիւնը՝ 41-րդ րոպէին գոլի հեղինակ դարձաւ Թհիթիփան Փանգլանը մինչ խաղի աւարտին այս հաշիւը մնաց անփոփոխ.
Միւս հանդիպումը կայացաւ Շարջայի «Շարջա» ստադիոնում. խաղադաշտը դուրս եկաւ Հնդկաստանի եւ Բահրէյնի հաւաքականները: Շտապենք ասել, որ հնդիկ ֆուտբոլիստների «Բոլիվուդեան հեքիաթը» կունենար ուրախ աւարտ, եթէ նրանց յաջողւէր պահպանել ոչոք 0:0 հաշիւը: Սակայն, հանդիպման 90+1-րդ րոպէին մրցավարը Հնդկաստանի դարպասին նշանակեց 11-րդ մետրանոց հարւած, որն էլ անվրէպ իրացրեց Ջամալ Ռաշիդը: 1:0՝ եւ հնդկական հրաշքն այնուամենայնիւ չկայացաւ:
A խմբում ԱՄԷ-Ն վաստակելով 5 միաւոր, առաջին տեղով դուրս եկաւ յաջորդ փուլ:
Թաիլանդի եւ Բահրէյնի հաւաքականները վաստակեցին 4-ական միաւոր, սակայն հաշւի առնելով երկու թիմերի դիմացկայութեան արդիւնքը (1:0՝ Թաիլանդ) Թաիլանդի հաւաքականը գրաւեց երկրորդ հորիզոնականը ու նւաճեց յաջորդ փուլի ուղեգիր:
Բահրէյնը հանգրւանեց երրորդ հորիզոնականում եւ ստիպւած է սպասելու միւս խմբերի 3-րդ թիմերի արդիւնքներին:
Նշենք որ, 3-րդ հորիզոնականի հանգրւանած 6 թիմերից, 4 լաւագոյն ադիւնքը գրանցած թիմերը կը ստանան 1/8-դ եզրափակիչ փուլում հանդէս գալու իրաւունք: