Հա

Մարզական

17/01/2019 - 11:20

Մեսսին՝ Պրիմերայում 400-րդ գոլի մասին. Ուշադրութիւն չեմ դարձնում ռեկորդներին ու թւերին

«Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին անդրադարձել է «Էյբար»-ի դէմ Իսպանիայի առաջնութեան 19-րդ տուրի խաղին (3:0), որում որը 400-րդ գոլը խփեց Պրիմերայում:

«alikonline.ir» - «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին անդրադարձել է «Էյբար»-ի դէմ Իսպանիայի առաջնութեան 19-րդ տուրի խաղին (3:0), որում որը 400-րդ գոլը խփեց Պրիմերայում: 31-ամեայ Մեսսին պատմութեան առաջին ֆուտբոլիստն է, որը 400 գոլ է խփում Իսպանիայի առաջնութիւնում: Գրում է «News.am»-ը:

«Հպարտ եմ, որ գրանցել եմ այդպիսի ցուցանիշ եւ յոյս ունեմ, որ կը շարունակեմ գոլեր խփել: Այնքան էլ ուշադրութիւն չեմ դարձնում ռեկորդներին ու թւերին, նախընտրում եմ կենտրոնանալ իւրաքանչիւր օրւայ վրայ: Մտածում եմ ոչ թէ գոլերի մասին, այլ իւրաքանչիւր յաջորդ հանդիպման, որում պէտք է յաղթել եւ պայքարել տիտղոսի համար: Փորձում եմ օգնել թիմին, բայց ոչ միայն գոլերով»,- Մեսսիի խօսքը մէջբերում է «El Mundo Deportivo»-ն:

Պրիմերայում 400 գոլի սահմանագիծը հատելու համար արգենտինացի յարձակւողից պահանջւեց 435 հանդիպում: Իսպանիայի առաջնութեան բոլոր ժամանակների լաւագոյն ռմբարկուների ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնում է պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 2009-2018-ը խաղացել է Մադրիդի «Ռէալ»-ում եւ խփել 311 գոլ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։