Հա

Մարզական

21/01/2019 - 08:40

Ասիայի ազգերի գաւաթ. Վիետնամի անակնկալն ու Իրանի վստահ յաղթանակը

2019 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթում երէկ՝ յունւարի 20-ին մեկնարկեց 1/8-րդ եզրափակիչ փուլը:

«alikonline.ir» - 2019 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթում երէկ՝ յունւարի 20-ին մեկնարկեց 1/8-րդ եզրափակիչ փուլը:

Օրւայ առաջին հանդիպումը տեղի ունեցաւ Դուբայի «Ալ Մաքթում» ստադիոնում. Խաղադաշտ դուրս եկան Յորդանանի եւ իետնամտնամի հաւաքականները: Թւում էր, թէ խմբային փուլում Աւստրալիային պարտութեան մատնած եւ B խմբից առաջին տեղով 1/8-րդ եզրափակիչ փուլ դուրս եկած Յորդանանի ընտրանին մեծ դժւարութիւններ չի ունենայ խմբայի փուլը երրորդ տեղով եւ մեծ դժւարութեամբ յաղթահարած իետնամտնամի հաւաքական դէմ պայքարում:

Հանդիպման առաջին խաղակէսն էլ թերեւս այդ մասին էր վկայում: Յորդանանցիները տիրում էին նախաձեռնութեանը եւ 39-րդ րոպէին Բահա Ադելռահամնի խփած գնդակի շնորհիւ էլ հաշւում առաջ անցան: Երկրորդ խաղակէսում, սակայն, հանդիպման պատկերը կտրուկ փոխւեց. յորդանանցի ֆուտբոլիստները կարծես, թէ մի անգամից սպառեցին իրենց, իսկ իետնամտնամցիները երկրորդ շնչառութիւնը ստացած, սուր գրոհների միջոցով կարողացան հաշւում վերականգնել հաւասարութիւնը: 51-րդ րոպէին գոլի հեղինակ դարձաւ Նգոյէն Սոնգ Փհոնգը: Դրանից յետոյ երկու թիմերի գրոհներն էլ արդիւնք չունեցան եւ խաղը տեղափոխւեց աւելացած ժամանակ, որի ընթացքում նոյնպէս դարպասի գրաւում չարձանագրւեց: Յետխաղեայ 11 մետրանոց հարւածներում աւելի դիպուկ էին իետնամտնամցի ֆուտբոլիստները. նրանք յաղթեցին 4:2 հաշւով՝ դառնալով այս փուլի առաջին անակնկալի հեղինակը:

Ալ Էյնի «Հազա բին Զայէդ» ստադիոնում խաղադաշտ դուրս եկան Չինաստանի եւ Թաիլանդի հաւաքականները: Հանդիպումն հիմնականում անցաւ հաւասար պայքարում, որի ընթացքում չինացիներն ունէին սակայն որոշակի առաւելութիւն: Հէնց այդ առաւելութիւնն էլ նրանց օգնեց 2:1 հաշւով յաղթել մրցակցին եւ նւաճել 1/4-րդ եզրափակիչ փուլի ուղեգիր: Չինաստանի հաւաքականի կազմում գոլի հեղինակ դարձան Խիաօ Ժին (67-րդ րոպէ) եւ Գաօ Լինը (71-րդ րոպէ-11 մետրանոց), իսկ Թաիլանդի միակ գնդակը խփեց Սուփաչայ Ջայդէդը (31-րդ րոպէ):

Վերջին հանդիպումը կայացաւ Աբու Դաբիի «Մուհամմեդ բին Զայէդ» ստադիոնում, ուր խաղադաշտ դուրս եկան Իրանի եւ Օմանի հաւաքականները: Հանդիպման մեկնարկը չափազան ինտրիգային ստացւեց: առաջին րոպէին սեփական տուգանային հրապարակում Սէյէդ Մաջիդ Հոսէյնին Օմանի յարձակւողի դէմ պայքարում խախտեց խաղի կանոնները եւ մրցավարն էլ միանգամից նշանակեց 11 մետրանոց հարւած: Իրանի դարպասապահ Ալիռեզա Բէյրանւանդի հրաշալի սէյւը, սակայն, փրկեց Իրանին վերահաս գոլից: Դրանից յետոյ հանդիպման ողջ ընթացքն անցաւ Իրանի ֆուտբոլիստների խաղային եւ տարածքային բացայայտ առաւելութեամբ: «Յովազներ»-ին յաջողւեց հէնց առաջին խաղակէսում վճռել հանդիպման ելքը: Գոլերի հեղինակ դարձան Ալիռեզա Ջահանբախշը (32-րդ րոպէ) եւ Աշքան Դեժագահը (41-րդ րոպէ-11 մետրանոց): 2:0՝ եւ մեր ֆուտբոլիստները վստահօրէն նւաճեցին 1/4-րդ եզրափակիչ փուլի ուղեգիր, որտեղ կը հանդիպեն Չինաստանի հաւաքականի հետ:

Այսօր կը կայանայ եւս երեք հանդիպում: Առանցքայինը Ճապոնիա-Սաուդական Արաբիա դիմակայութիւնն է: Միւս երկու խաղերում ուժերը կը չափեն Աւստարլիան եւ Ուզբեկստանը, ԱՄԷ-ն ու Ղրղզստանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։