Հա

Մարզական

21/01/2019 - 12:20

Happy Birthday MICKI. Հենրիխ Մխիթարեանը դարձաւ 30 տարեկան

Հայաստանի ազգային հաւաքականի աւագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան, հայկակակն ֆուտբոլի բոլոր ժամանակների լաւագոյն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարեանն այսօր դարձաւ 30 տարեկան:

«alikonline.ir» - Հայաստանի ազգային հաւաքականի աւագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան, հայկակակն ֆուտբոլի բոլոր ժամանակների լաւագոյն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարեանն այսօր դարձաւ 30 տարեկան:

Մխիթարեանն իր ֆուտբոլային կարիերան սկսել է 1995 թւականին, դառնալով «Փիւնիկ» ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմի անդամ: Որպէս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ առաջին անգամ հանդէս է եկել «Փիւնիկ»-ի կազմում 2006 թւականին, 17 տարեկան հասակում։ Մինչ 2009 թւականը նա «Փիւնիկ»-ի կազմում անց է կացրել 70 խաղ, խփել 30 գնդակ:

2009 թւկանին տեղափոխւել է Դոնեցկի «Մետալուրգ», որի կազմում անց է կացրել 37 խաղ, խփել 12 գնդակ: «Մետալուրգ»-ի կազմում խաղալով ընդամենը մէկ մրցաշրջան, Միկին համլրել է ուկրայինական ֆուտբոլի գրանդներից՝ Դոնեցկի «Շախտեոր»-ի շարքերը: «Շախտեոր»-ի կազմում նա խաղցել է երեք մրցաշրջան եւ 72 խաղի ընթացքում դարձել 38 գոլի հեղինակ:

2013 թւականին Հենրիխը Հենրիխը տեղափոխւել է «Բորուսիա Դորտմունդ»: Գերմանական ակումբը նրա տրասնֆերի համար «Շախտեոր»-ին վճարել է 27.5 միլիոն եւրօ: Դորտմունդի կազմում Մխիթարեանն անց է կացրել երեք մրցաշրջան: Բունդեսլիգայում, նա խաղադաշտ է դուրս եկել 90 անգամ, խփելով 23 գնդակ: Միկիի կարիերայի բարձրակէտը պէտք է համարել «Բորուսիա»-ի  կազմում անց կացրած 2015-2016 մրցաշրջանը, որի ընթացքում նա Բունդեսլիգայի շրջանակում մասնակցել է թիմի 31 խաղին` դառնալով 11 գոլի եւ 16 գոլային փոխանցման հեղինակ։

2016 թւականին Հայաստանի հաւաքականի աւագը տեղափոխւել է անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»: Տրանսֆերի արժէքը կազմել է 40 մլն. Եւրօ: 1.5 տարւայ ընթացքում նա Պրեմիեր լիգայում, մանչեսթերեան ակումբի կազմում անց է կացրել 39 խաղ, դառնալով 5 գոլի հեղինակ: 2018 թւականի ձմեռային տրասնֆերային պատուհանի ժամանակ նա տեղափոխւել է Լոնդոնի «Արսենալ», որի կազմում էլ մինչ օրս անց է կացրել 25 խաղ, դառնալով 6 գոլի հեղինակ:

Հայաստանի ազգային հաւաքականի կազմում Հենրիխն իր նորամուտը նշել է 2007 թւականի յունւարի 14-ին, Պանամայի դէմ ընկերական խաղում: Հաւաքականի կազմում նա անց է կացրել 80 խաղ, դառնալով 26 գոլի հեղինակ: 2013 թւականից սկսեալ Միկին կրում է հաւաքականի աւագի թեւկապը:

Հենրիխ Մխիթարեանը Հայաստանի ազգային հաւաքականի պատմութեան լաւագոյն ռմբարկուն է: Հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լաւագոյն ֆուտբոլիստը 8 անգամ դարձել է Հայաստանի լաւագոյն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թթ.)։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։