Հա

Մարզական

22/01/2019 - 14:30

Հենրիխ Մխիթարեանը կարող է խաղադաշտ վերադառնալ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի դէմ խաղում

Վնասւածքից վերականգնւող Հենրիխ Մխիթարեանը կարող է խաղադաշտ վերադառնալ իր նախկին ակումբ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի դէմ գաւաթային խաղում:

«alikonline.ir» - Վնասւածքից վերականգնւող Հենրիխ Մխիթարեանը կարող է խաղադաշտ վերադառնալ իր նախկին ակումբ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի դէմ գաւաթային խաղում: Տեղեկացնում է «News.am»-ը՝ «Evening Standard»-ին յղումով:

Հայաստանի ազգային հաւաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպանը յունւարի 10-ին վերսկսել է մարզումները վնասւածքից յետոյ եւ մօտ է ընդհանուր խումբ վերադառնալուն: «Արսենալ»-ն ու «Մանչեսթեր Իւնայթեդ»-ն Անգլիայի գաւաթի խաղարկութեան 1/16 եզրափակիչում կը հանդիպեն յունւարի 25-ին:

Յիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարեանը վնասւածք էր ստացել «Տոտենհեմ»-ի դէմ Անգլիական լիգայի գաւաթի խաղարկութեան քառորդ եզրափակիչի խաղում, որը կայացել է դեկտեմբերի 19-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։