Հա

Մարզական

23/01/2019 - 08:40

Ասիայի ազգերի գաւաթ. Կատարը՝ ֆաւորիտի կերպարում. Նրանց պէտք է լուրջ ընդունել

2019 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթում աւարտւեց 1/8-րդ եզրափակիչ փուլը: Արդէն յայտնի են քառորդ եզրափկչի բոլոր մասնակիցները:

«alikonline.ir» - 2019 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթում աւարտւեց 1/8-րդ եզրափակիչ փուլը: Արդէն յայտնի են քառորդ եզրափկչի բոլոր մասնակիցները:

1/8-րդ եզրափակիչ փուլի վերջին օրւայ առաջին հանդիպումը կայացաւ Դուբայի «Ռաշիդ» ստադիոնում: Մրցաշարի ֆաւորիտներից մէկը՝ Հարաւային Կորէայի հաւաքականը ուժերը չափեց Բահրէյնի ընտրանու դէմ պայքարում: Շտապենք ասել, որ յաղթանակը հեշտութեամբ չտրւեց հարաւկորէացիներին: Հանդիպումն անցաւ յամառ պայքարում, որի ընթցաքում Բահրէյնի ֆուտբոլիստներն արեցին հնարաւոր ամէն ինչ սենսացիայի հեղինակ դառնալու համար, սակայն, դա նրանց մօտ չստացւեց: Լրացուցիչ ժամանակում խփաց գնդակի շնորհիւ Հարաւային Կորէան յաղթեց 2:1 հաշւով՝ նւաճելով յաջորդ փուլի ուղեգիր: Հարւակորէացիների կազմում գոլի հեղինակ դարձան Հուանգ Հէ-Չանը (43-րդ րոպէ) եւ Քիմ Ջին-Սուն (107-րդ րոպէ), իսկ Բահրէյնի միակ գոլի հեղինակը Մոհամմեդ ալ Ռոմէյհին էր (77-րդ րոպէ):

Այս փուլի վերջին հանդիպումը Աբու Դաբիի «Ալ Նահեան» ստադիոնում կայացած Կատար-Իրաք դիմակայութիւնն էր: Այս հանդիպումն ապացուցեց, որ Կատարն այս մրցաշարի ընդգծւած ֆաւորիտներից է, որին անհրաժեշտ է չափազանց լուրջ ընդունել: 62-րդ րոպէին տուգանային հարւածով խփւած, Բասսամ ալ Ռաւիի գեղեցիկ գոլի շնորհիւ Կատրան յաղթեց 1:0 հաշւով՝ նւաճելով յաջորդ փուլի ուղեգիր: Կատարն այս մրցաշրջանի միակ թիմն է, որն յաղթել է իր անցկացրած բոլոր 4 հանդիպումներում: Խփած 11 գոլի շնորհիւ, այն ունի լաւագոյն ցուցանիշը, իսկ Իրանի հետ միասին համարւում է մրցաշարի այն թիմը, որին յաջողւել է անառիկ պահել սեփական դարպասը:

Այսպիսով յայտնի դարձան 1/4-րդ եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները:

Յունւարի 24-ին կը մրցեն Վիետնամն ու Ճապոնիան, Իրանը եւ Չինաստանը, իսկ յունւարի 25-ին խաղադաշտ դուրս կը գան Հարաւային Կորէան ու Կատարը, ԱՄԷ-ն եւ Աւստրալիան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։