Հա

Մարզական

23/01/2019 - 11:40

Արգենտինացի ֆուտբոլիստին կենդանի գտնելու շանսերը բացառւած են

Արգենտինացի յարձակւող Էմիլիանօ Սալային կենդանի գտնելու շանսերը բացառւած են: 

«alikonline.ir» - Արգենտինացի յարձակւող Էմիլիանօ Սալային կենդանի գտնելու շանսերը բացառւած են: Այդ մասին են յայտնում միջազգային ԶԼՄ-ները:

Յիշեցնենք, որ Սալաը յունւարի 21-ին Նանտ քաղաքից Կարդիֆ ուղեւորւելիս է եղել, երբ նրան տեղափոխող «Piper Malibu» թեթեւ ինքաթիռը Լա Մանշի նեղուցի մօտակայքում անհետացել է ռադարների էկրաններից:

Անգլիական Պրեմիեր լիգայում հանդէս եկող«Կարդիֆ Սիթի»-ն նախորդ շաբաթ էր պայմանագիր կնքել 28-ամեայ յարձակւողի հետ, որը 2015 թւականից հանդէս էր գալիս ֆրանսիական «Նանտ»-ում:

Թէեւ որոնումները շարունակւում են, սկայան, բոլորը համաոզւած են, որ Սալային եւ ինքնաթիռի միւս ուղեւորներին կենդանի գտնելու շանսերը բացառւած են: «Կարդիֆ Սիթի»-ի եւ «Նանտ»-ի երկրպագուներն արդէն տարբեր միջոցառումներ են ձեռնարկում նրա յիշատակը յարգելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։