Հա

Մարզական

23/01/2019 - 09:20

Ռոնալդուն 18.8 մլն. եւրօ տուգանք կը վճարի եւ 23-ամսեայ պայմանական ազատազրկում կը ստանայ

Երէկ յունւարի 22-ին Մադրիդում կայացաւ «Իւվենտուս»-ի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուի` հարկերի վճարումից խուսափելու գործով դատական նիստը:

«alikonline.ir» - Երէկ յունւարի 22-ին Մադրիդում կայացաւ «Իւվենտուս»-ի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուի` հարկերի վճարումից խուսափելու գործով դատական նիստը: Գրում է «Armsport.am»-ը:

Ֆուտբոլիստը համաձայնել է 18.8 մլն. եւրօ տուգանք վճարել, յայտնում է «Football Italia»-ն: Աւելի վաղ Ռոնալդուն պետական գանձարանին արդէն 13.4 մլն. եւրօ էր վերադարձրել:

Ֆուտբոլիստը նաեւ 23-ամսեայ պայմանական ազատազրկման կը դատապարտւի:

Այն պայմանական բնոյթ կը կրի, քանի որ չի գերազանցում 2 տարին:

Յիշեցնենք` Ռոնալդուն մեղադրւում է 2011-ից 2014 թւականներին` «Ռէալ»-ում հանդէս գալու տարիներին, Իսպանիայում հարկերի վճարումից խուսափելու մէջ: Վնասը 14.7 մլն. եւրօ է գնահատւում:

Դատարանը վերջնական վճիռը կը կայացնի մօտ օրերս, յայտնում է «BBC»-ն: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։