Հա

Մարզական

26/01/2019 - 08:20

Ասիայի ազգերի գաւաթ. Իրան, Ճապոնիա, Կատար, ԱՄԷ. Յայտնի են կիսաեզրաթակիչ փուլի բոլոր մասնակիցները

2019 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթը կիսաեզրափակիչ փուլ թեւակոխեց:

«alikonline.ir» - 2019 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթը կիսաեզրափակիչ փուլ թեւակոխեց:

Յունւարի 24-ին եւ 25-ին տեղի ունեցան 1/4-րդ եզրափակիչ փուլի հանդիպումները: Յունւարի 24-ին նախ խաղադաշտ դուրս եկան Ճապոնիայի եւ Վիետնամի հաւաքականները: Դժւարին պայքարում, «Սամուրայներ»-ին յաջողւեց նւազագոյն՝ 1:0 հաշւով պարտութեան մատնել Վիետնամի ընտրանուն: Միակ գնդակը 57-րդ րոպէին, 11 մետրանոց հարւածով խփեց Ռիթցօ Դոանը:

Օրւայ երկրորդ խաղում Իրանի հաւաքականը ոչ մի շանս չտւեց Չինաստանի հաւաքականին: Հաշիւն առաւել քան խօսուն էր. 3:0: Իրանի կազմում գոլի հեղինակ դարձան Մեհդի Թարեմին (18-րդ րոպէ), Սարդար Ազմունը (31-րդ րոպէ) եւ Քարիմ Անսարիֆարը (90+1-րդ րոպէ):

Յունւարի 25-ն ինչ-որ տեղ կարելի է համարել անակնկալների օր. Յետագայ պայքարից դուրս մնացին մրցաշարի աֆւորիտներից երկուսը՝ Հարաւային Կորէան եւ Աւստրալիան:

Օրւայ առաջին հանդիպման ընթացքում Կատարի հաւաքականն ապացուցեց, որ իրօք այս մրցաշարի ուժեղագոյն թիմերից մէկն է: Նրանք նւազագոյն՝ 1:0 հաշւով պարտութեան մատնեցին Հարաւային Կորէային, շարունակելով ցոյց տալ 100 տոկոսանոց արդիւնք: Հանդիպման միակ գնդակը 78-րդ րոպէին խփեց Աբդուլազիզ Հաթեմը:

Երկրորդ խաղում ԱՄԷ-ն Ալի Մաբխութի խփած միակ գնդակի շնորհի (68-րդ րոպէ), նոյնպէս դարձաւ անակնկալի հեղինակ՝ պարտութեան մատնելով գործող չեմպիոնին՝ Աւստրալիայի հաւաքականին:

Այսպիսով պարզ դարձան կիսաեզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները: Յունւարի 28-ին Ալ Էյնի «Հազզա բին Զայէդ» ստադիոնում կը կայանայ ասիական ֆուտբոլի արդէն դասական դարձած դիմակայութիւններից մէկը. Կը հանդիպեն Իրանի եւ Ճապոնիայի ընտրանինները:

Յաջորդ օրը՝ յունւարի 29-ին, Աբու Դաբիի «Մուհամմեդ բին Զայէդ» ստադիոնում խաղադաշտ դուրս կը գան Կատարի եւ ԱՄԷ-ի ընտրանիները: Այս հանդիպումը խոստանում է ունենալ ոչ ֆուտբոլայի ինտրիգի մեծ չափաբաժին, որը պայմանաւորւած է երկու երկրների չափազանց լարւած քաղաքական յարաբերութիւններով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։