Հա

Մարզական

26/01/2019 - 09:40

Մեսսին, Իգուաինը, Մատիւիդին եւ աւելի քան 50 հազար մարդ խնդրում են վերսկսկել Սալայի որոնումները

Աւելի քան 50 հազար մարդ ստորագրել է «Change.org»-ում դիմումը, որով խնդրում են վերսկսել այն ինքնաթիռի որոնողական-փրկարարարան աշխատանքները, որի մէջ եղել է արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանօ Սալան։ 

«alikonline.ir» - Աւելի քան 50 հազար մարդ ստորագրել է «Change.org»-ում դիմումը, որով խնդրում են վերսկսել այն ինքնաթիռի որոնողական-փրկարարարան աշխատանքները, որի մէջ եղել է արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանօ Սալան։ Այս մասին ըստ «Panorama.am»-ի՝ գրում է «360tv.ru» կայքը։

Գերնսի կղզու ոստիկանութիւնը յայտարարել էր, որ որոշում է ընդունւել դադարեցնել աշխատանքները, քանի որ, իրենց տւեալներով, որեւէ շանս չկայ, որ ինքնաթիռում գտնւող ֆուտբոլիստը եւ օդաչուն ողջ լինեն։

«Նանտ», «Բորդօ» եւ ֆրանսիական այլ ակումբներ միացել են այս խնդրագրին։ Այն ստորագրել են ֆրանսիական ֆուտբոլի աստղեր Տովեն, Մենդին, Մատիւիդին եւ ուրիշներ։ Ֆուտբոլի պատմութեան մէջ լաւագոյն ֆուտբոլիստներից «Բարսելոնա»-ի աւագ Մեսսին նոյնպէս կոչ է արել շարունակել որոնումները։

«Քանի դեռ շանս կայ, գոնէ յոյսի մի նշոյլ կայ, մենք խնդրում ենք շարունակել Էմիլիանոյի որոնումները»,- գրել է Մեսսին։

Որոնումները շարունակելու գաղափարին կողմնակից է «Չելսի»-ի յարձակւող Գոնսալօ Իգուաինը։ 

Թէթեւ ինքնաթիռը, որում եղել են միայն Էմիլիանօ Սալան եւ օդաչուն, երկուշաբթի երեկոյեան ֆրանսիական Նանտ քաղաքի օդանաւակայանից թռել է Կարդիֆ, բայց կորել է ռադարների էկրանից Նորմանդական կղզիների շրջանում։ Անհետանալուց առաջ Սալան ձայնահաղորդագրութիւն է ուղարկել եղբօրը, որում արգենտինացին ասել է, որ ինքնաթիռը կարող է կործանւել:

Նախկինում «Նանտ» ակումբում հանդէս եկած 28-ամեայ արգենտինացին յունւարի 19-ին պաշտօնապէս տեղափոխւել էր «Կարդիֆ Սիթի»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։