Հա

Մարզական

27/01/2019 - 10:30

Ալֆրեդօ Քեշիշեան. ուրուգւահայ ֆուտբոլիստ, որը խաղացել է «Բարսելոնա»-ի կազմում եւ նւաճել արքայական գաւաթը

Համաշխարհային ֆուտբոլի պատմութեան մէջ քիչ են եղել դէպքեր, երբ հայկական ծագմամբ ֆուտբոլիստները խաղացել են հանրայայտ եւրոպական ակումբներում:

«alikonline.ir» - Համաշխարհային ֆուտբոլի պատմութեան մէջ քիչ են եղել դէպքեր, երբ հայկական ծագմամբ ֆուտբոլիստները խաղացել են հանրայայտ եւրոպական ակումբներում: Գրում է «Tert.am»-ը:

Այս հարցում աչքի ընկնել յաջողւել է Հենրիխ Մխիթարեանին, որը հանդէս է եկել «Բորուսիա Դորտմունդ»-ում, ինչպէս նաեւ անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ» եւ այժմ էլ «Արսենալ» ակումբներում:

Սակայն քչերին է յայտնի, որ դեռեւս 1970-ականներին իսպանական յայտնի ակումբների կազմում խաղացել է ուրուգւահայ Ալֆրեդօ Ամարիլեօ Քեշիշեանը:

Ինչպէս ներկայացնում է «Rusarminfo»-ն, Քեշիշեանը ծնւել է Մոնտեվիդէոյում, որտեղ էլ սկսել է զբաղւել ֆուտբոլով: Իսպանիա տեղափոխւել է 1973-ին, նրա առաջին եւրոպական թիմը «Ռեալ Վալյադոլիդ»-ն է եղել:

1976-ին ֆուտբոլիստը տեղափոխւել է «Բարսելոնա»: Ակումբը նրան ձեռք էր բերել 20 հազար դոլարով: Առաջին մրցաշրջանում նա մասնակցել է 33 խաղի եւ երկու գոլ խփել, որոնցից մէկը ճանաչւել էր ամսւայ լաւագոյն գոլը: Այդ մրցաշրջանում Քեշիշեանը «Բարսա»-ի կազմում նւաճել է Իսպանիայի արքայական գաւաթը: Կիսապաշտպանը կատալոնական ակումբում երկու մրցաշրջան է անցկացրել եւ մասնակցել 54 խաղի:

Այնուհետեւ ֆուտբոլիստը հանդէս է եկել նաեւ «Սալամանկա», «Էսպանյոլ» եւ ուրգւայական «Դանուբիօ» ակումբներում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։