Հա

Մարզական

28/01/2019 - 10:30

Կարլուշ Կէյրուշ. «Կապացուցենք, որ մենք Իրանն ենք»

2019 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթի կիսաեզրափակիչ փուլի Իրան-Ճապոնիա հանդիպման նախօրէին, ուղերձով է հանդէս եկել Իրանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Կարլուշ Կէյրուշը՝ նշելով, որ թիմը պայքարելու է սեփական ինքնութիւնը պահպանելու եւ ապացուցելու, որ Իրանն է: 

«alikonline.ir» - 2019 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթի կիսաեզրափակիչ փուլի Իրան-Ճապոնիա հանդիպման նախօրէին, ուղերձով է հանդէս եկել Իրանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Կարլուշ Կէյրուշը՝ նշելով, որ թիմը պայքարելու է սեփական ինքնութիւնը պահպանելու եւ ապացուցելու, որ Իրանն է: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Կէյրուշի ուղերձում մասնաւորապէս նշւած է. «Հպարտ եմ ընձեռւած առիթի կապակցութեամբ, որ երկար տարիների ջանքերից յետոյ, մեզ յաջողւել է Ասիայի գաւաթի կիսաեզրափակչում հանդէս գանք յանուն Իրանի:

Պայքարելու ենք մրցաշարի ամենատիտղոսակիր հաւաքականի՝ Ճապոնիայի դէմ, որը գերազանց թիմ է եւ ունի բարձր կարգի ֆուտբոլիստներ: Մենք պայքարելու ենք սեփական եսը՝ ինքնութիւնը պահպանելու համար: Ապացուցելու ենք, որ Իրանն ենք, այստեղ ենք, որպէսզի արդիւնք ստանանք յանուն՝ երկրի, ազգային հաւաքականի եւ ժողովրդի երազանքների»:

Նշենք, որ Իրան-Ճապոնիա հանդիպումը կայանալու է այսօր՝ Թեհրանի ժամանակով 17:30-ին Ալ Էյնի «Հազզա բին Զայէդ» ստադիոնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։