Հա

Մարզական

28/01/2019 - 08:20

Հենրիխ Մխիթարեանը վերսկսել է մարզումներն «Արսենալ»-ի ընդհանուր խմբում

Հայաստանի ազգային հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը վնասւածքից յետոյ վերադարձել է Լոնդոնի «Արսենալ»-ի ընդհանուր խումբ:

«alikonline.ir» - Հայաստանի ազգային հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը վնասւածքից յետոյ վերադարձել է Լոնդոնի «Արսենալ»-ի ընդհանուր խումբ:

Ըստ «News.am»-ի՝ «Արսենալ»-ի կայքը յայտնում է, որ 30-ամեայ ֆուտբոլիստը թիմի հետ մարզւում է առանց սահմանափակումների:

«Արսենալ»-ը յաջորդ հանդիպումը կանցկացնի յունւարի 29-ին՝ Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում ընդունելով «Ֆուլհեմ»-ին:

Յիշեցնենք, որ յունւարի 21-ին ծննդեան 30-րդ տարեդարձը նշած Հենրիխ Մխիթարեանը խաղադաշտից բացակայում է դեկտեմբերի 19-ից, երբ վնասւածք էր ստացել «Տոտենհեմ»-ի դէմ Անգլիական լիգայի գաւաթի խաղարկութեան քառորդ եզրափակիչի խաղում: Յունւարի 10-ից նա վերսկսել է մարզումներն անհատական ծրագրով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։