Հա

Մարզական

29/01/2019 - 09:10

Ասիայի ազգերի գաւաթ. Խորտակւած անուրջներ. 43-ամեայ երազանքն անկատար մնաց

2019 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթում մեկնարկեց կիսաեզրափակիչ փուլը: Շտապենք ասել, որ այն չափազան տխուր ստացւեց Իրանի համար:

«alikonline.ir» - 2019 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթում մեկնարկեց կիսաեզրափակիչ փուլը: Շտապենք ասել, որ այն չափազան տխուր ստացւեց Իրանի համար:

Ալ Էյնի «Հազզա բին Զայէդ» ստադիոնում երէկ՝ յունւարի 28-ին տեղի ունեցաւ կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը: Խաղադաշտ դուրս եկան մրցաշարի գլխաւոր ֆաւորիտները՝ Իրանի եւ Ճապոնիայի հաւաքականները: Հնադիպման հէնց մեկնարկից պարզ դարձաւ, որ Իրանի ընտրանուն մեծ փորձութիւն է սպասւում, եւ հաւանական յաղթանակն այնքան էլ հեշտութեամբ չի տրւելու մեր հաւաքականին: Դեռ աւելին, ինչքան հանդիպման ժամանակն առաջանում էր, աւելի պարզորոշ զգացւում էր, որ «Սամուրայներ»-ը գտել են այսպէս կոչւած Իրանի խաղի «հակաթոյն»-ը, որի շնորհիւ էլ նրանց յաջողւել է չէզոքացնել Կարլուշ Կէյրուշի տակտիկական սխմենարը՝ Իրանին զրկելով դաշտի կենտրոնից եւ եզրերից օգտւելու հնարաւորութիւնից, ինչն էլ նախորդ հանդիպումներում համարւում էր Իրանի փաստացի յաղթաթուղթը:

Այդուհանդերձ, առաջին խաղակէսն անցաւ ինչ-որ տեղ հաւասար պայքարում: Պատկերը, սակայն, այլ էր երկրորդ խաղակէսում, երբ հանդիպման ընթացքի թելադրողը Ճապոնիայի ընտրանին էր: Հանդիպման վերջնական հաշւի համար ճակատագրական նշանկութիւն ունեցաւ 56 րոպէն, երբ Իրանի պաշտպանների, յատկապէս՝ Մոհամմադ Հոսէյն Քանանի Զադեգանի ոչ պրոֆեսիոնալ եւ անբացատրելի վարքի շնորհիւ ճապոնացիները գրաւեցին Իրանի դարպասը: Խաղային դրւագում, Իրանի ֆուտբոլիստներն անիմաստ կանգնեցին՝ սպասելով մրցավարի սուլիչին, վայր ընկած Մինամինօ Տաքոմին, սակայն, հեշտութեամբ տիրացաւ գնդակին եւ նրա փոխանցումից յետոյ էլ Օսակոն գլխի հարւածով բացեց հանդիպման հաշիւը:

Այս անթոյլատրելի վրիպումը փաստացի կազմաքանդեց Իրանի հաւաքականին. 67-րդ րոպէին սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց Մորթեզա Փուր Ալի Գանջին, ինչն էլ պատժւեց 11 մետրանոց հարւածով, որն էլ անվրէպ իրացրեց նոյն Օսակոն՝ դառնալով դուբլի հեղինակ: Այս գոլից յետոյ կորցնելու ոչինչ չունեցող Իրանի ֆուտբոլիստները նետւեցին գրոհի, տրւելով զգացական ֆուտբոլին: Արդիւնքում, հանդիպման 90+1-րդ րոպէին Գենկի Հարագուչին օգտւելով մեր ֆուտբոլիստների հերթական սխալից, տիրեց գնդակին եւ երրորդ անգամ գրաւեց Իրանի դրապասը: 3:0՝ եւ չեմպիոնական տիտղոսը նւաճելու Իրանի 43-ամեայ երազնաքը մնաց անկատար:

Կիսաեզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումը կը կայանայ այսօր. Աբու Դաբիի «Մուհամմեդ բին Զայէդ» ստադիոնում խաղադաշտ դուրս կը գան Կատարի եւ ԱՄԷ-ի ընտրանիները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։