Հա

Մարզական

02/02/2019 - 08:50

Ասիայի ազգերի գաւաթ. Կատարի թագադրութիւնը

Յանձինս Կատարի, ասիական ֆուտբոլն ունի նոր գահակալ: Երէկ՝ փետրւարի 1-ին աւարտւեց 2019 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթը:

«alikonline.ir» - Յանձինս Կատարի, ասիական ֆուտբոլն ունի նոր գահակալ: Երէկ՝ փետրւարի 1-ին աւարտւեց 2019 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթը:

Աբու Դաբիի «Զայէդ» ստադիոնում կայացաւ եզրափակիչ հանդիպումը: Խաղադաշտ դուրս եկան Կատարի եւ Ճապոնիայի ընտրանինները եւ պատահեց այն ինչը, որի մասին նախ շշուկով, իսկ ¼-րդ եզրափակիչ փուլից յետոյ վստահօրէն բարձրաձայնում էին ֆուտբոլային մեկնաբաններից ու փորձագէտներից շատերը. Կատարն արժանիօրէն նւաճեց չեմպիոնի կոչումը:

Եզրափակիչ հանդիպման ընթացում էլ կատարցիները հիանալի տպաւորութիւն թողեցին: Նրանց ցուցադրած կոմբինացիոն, գեղեցիկ եւ յարձակողակն ոճի ֆուտբոլն ինքնադրսեւորւելու որեւէ շանս չտւեց այս մրցաշարի ամենակազմակերպւած եւ կուռ թիմերից մէկին՝ Ճապոնիային: Վերջնահաշիւն աւելի քան խօսուն էր՝ 3:1: Կատարի կազմում գոլի հեղինակ դարձան Ալմուէզ Ալին (12-րդ րոպէ), որն ի դէպ խփած 9 գնդակով նւաճեց մրցաշարի լաւագոյն ռմբարկոյի տիտղոսը, Աբդուլազիզ Հաթեմը (27-րդ րոպէ) եւ Աքրամ Աֆիֆը (83-րդ րոպէ-11 մետրանոց): Ճապոնիայի միակ գնդակը 69-րդ րոպէին խփեց Տակոմի Մինամինոն:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։