Հա

Մարզական

05/02/2019 - 10:40

Վանէս Մարտիրոսեանը հեռանում է բռնցքամարտից

Ամերիկայի ամենայաջողակ բռնցքամարտիկներից մէկը` Վանէս Մարտիրոսեանը, յայտարարել է, որ աւարտում է բռնցքամարտիկի կարիերան։

«alikonline.ir» - Ամերիկայի ամենայաջողակ բռնցքամարտիկներից մէկը` Վանէս Մարտիրոսեանը, յայտարարել է, որ աւարտում է բռնցքամարտիկի կարիերան։

Միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի նախկին յաւակնորդ Վանէս Մարտիրոսեանը լքում է մեծ բռնցքամարտը։ Նա այս մասին յայտնել է «Twitter»-ի իր էջում։ Տեղեկացնում է «Sputnik» Արմենիան:

2018 թւականի մայիսին կայացած իր վերջին մարտում նա երկրորդ ռաունդում զիջել էր աշխարհի նախկին չեմպիոն Գենադի Գոլովկինին։

«Ես հեռանում եմ բռնցքամարտից։ Շնորհակալութիւն Դոն Քինգին։ Ես դեռ շատ բան կարող եմ տալ այս մարզաձեւին։ Ես չեմ ջահելանում։ Հիմա Դոն Քինգի շնորհիւ մարզիչ եմ աշխատելու»,- գրել է Մարտիրոսանը։

​«Սարսափ» մականունով բռնցքամարտիկ Վանէս Մարտիրոսեանը ծնւել է Հայաստանում, բայց հանդէս է եկել ԱՄՆ-ի դրօշով։ 32 տարեկան մարզիկը 41 մարտ է անցկացրել, որոնցից 36-ում յաղթել է (21-ը` նոկաուտով), չորսում` պարտւել, մէկ մարտ էլ ոչ-ոքի է աարտել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։