Հա

Մարզական

06/02/2019 - 09:20

«Ոսկէ խաղակօշիկ». Մեսսին գերազանցում է Մբապէին եւ Ռոնալդուին

Եւրոպական մարզական պարբերականների ասոցիացիայի «Ոսկէ խաղակօշիկ» մրցոյթի միջանկեալ արդիւնքով, լաւագոյն ռմբարկուն «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին է, որը Իսպանիայի առաջնութիւնում խփած 21 գոլի շնորհիւ ունի 42 միաւոր: 

«alikonline.ir» - Եւրոպական մարզական պարբերականների ասոցիացիայի «Ոսկէ խաղակօշիկ» մրցոյթի միջանկեալ արդիւնքով, լաւագոյն ռմբարկուն «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին է, որը Իսպանիայի առաջնութիւնում խփած 21 գոլի շնորհիւ ունի 42 միաւոր: ՊՍԺ-ի ֆրանսիացի յարձակւող Կիլիան Մբապէն 36 միաւորով (18 գոլ) երկրորդ տեղում է, լաւագոյն եռեակը եզրափակում է Թուրինի «Իւվենտուս»-ի պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 34 միաւոր (17 գոլ):

ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղիւսակում առաջին հինգ տեղերը զբաղեցնող Իսպանիայի, Անգլիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի առաջնութիւններում խփած գոլը բազմապատկւում է 2 գործակցով: 6-ից 22-րդ տեղը զբաղեցնող երկրներինը բազմապատկւում է 1.5-ով:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։