Հա

Մարզական

13/02/2019 - 08:45

Չեմպիոնների լիգա. Սուլշէրի մոգութիւնը չաշխատեց

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում մեկնարկեց 1/8-րդ եզրափակիչ փուլը:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում մեկնարկեց 1/8-րդ եզրափակիչ փուլը:

Երէկ՝ ուշ երեկոյեան տեղի ունեցաւ երկու հանդիպում: Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը հիւրընկալել էր «Փարի Սէն Ժերմէն»-ին: Ֆրանսիական ակումբի ցուցաբերած ֆուտբոլը ոչ մի շանս չտւեց «Կարմիր սատանաներ»-ին շարունակելու իրենց՝ 11 խաղ անընդմէջ առանց պարտութեան ընթացքը. գլխաւոր մարզիչ Օլէ Գուննար Սուլշէրի մոգութիւնն այս անգամ անկարող եղաւ չէզոքացնելու ՓՍԺ-ի աստղերին: Հանդիպամն վերջնահաշիւը 0:2 էր: Փարիզեան ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան Պրեսնէլ Կիմպեմբէ (53-րդ րոպէ) եւ Կիլիան Մբապէն (60-րդ րոպէ):

Այսպիսով «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի ֆուտբոլիստներին չափազանց բարդ՝ գրեթէ անլուծելի թւացող առաջադրանք է սպասւում պատասխան խաղում, մանաւանդ, եթէ, հաշւի առնենք այն հանգամանքը, որ նրանք ստիպւած են լինելու խաղադաշտ դուրս գալու առանց իրենց ընդգծւած առաջատարի՝ Պօլ Պոգբայի, որը հանդիպման 90-րդ րոպէին հեռացւեց խաղադաշտից:

Օրւայ երկրորդ հանդիպումը կայացաւ Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում, ուր «Ռոմա»-ն հիւրընկալել էր պորտուգալական «Պորտու»-ին: Հանդիպման ընթացքում «Գայլեր»-ն ունէին ոչ մեծ տարածքային առաւելութիւն, որն էլ նրանց յաջողւեց նիւթականի վերածել: Հռոմէացիները յաղթեցին 2:1 հաշւով: Իտալական թիմի երկու գնդակն էլ խփեց Նիկոլօ Զանէոլօն (70-րդ եւ 76-րդ րոպէ), իսկ «Պորտու»-ի կազմում գոլի հեղինակ դարձաւ Ադրիանը (79-րդ րոպէ):

Այսօր կը կայանայ 1/8-րդ եզրափակիչ փուլի խաղարկային երկրորդ օրը. կը հանդիպեն «Տոտենհեմ»-ն ու «Բորուսիա Դորտմունդ»-ը, «Այաքս»-ն ու «Ռէալ Մադրիդ»-ը:

Այս փուլի միւս հանդիպումները կայանալու են գալիք շաբաթ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։