Հա

Մարզական

14/02/2019 - 11:58

Արթին Մինասեանն արժանացել է UEFA-ի A կարգի մարզչի վկայագրի

Իրանի մեծ ֆուտբոլի ճանապարհին իր վերադարձը յաղթանակով նշած «Արարատ»-ի նախկին աւագ՝ Արթին Մինասեանը պատասխանելով «Ալիք»-ի հարցերին յայտնել է  իր վերջին ձեռքբերումների՝ UEFA-ի A կարգի մարզիչի վկայագրին արժանանալու մասին:

«ԱԼԻՔ» - Իրանի մեծ ֆուտբոլի ճանապարհին իր վերադարձը յաղթանակով նշած «Արարատ»-ի նախկին աւագ՝ Արթին Մինասեանը պատասխանելով «Ալիք»-ի հարցերին յայտնել է  իր վերջին ձեռքբերումների՝ UEFA-ի A կարգի մարզիչի վկայագրին արժանանալու մասին:

Այսպիսով Արթին Մինասեանը առաջին իրանահայն է, ով A կարգի մարզչի վկայագրի է արժանանում UEFA-ի վարկածով:

Արթին Մինասեանը յայտնեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնած մարզիչների վերապատրաստման պարապմունքներին մասնակցելով, ոչ միայն հասցրել է յաղթահարելու նւազագոյնի շեմը, այլ  յայտնւել է լաւագոյն եռեակում:

Շուրջ 6 ամիս տեւած շրջանը մեկնարկել է 2018-ի յունիսին: Արթին Մինասեանը յաւելեց, որ քննութիւնները UEFA-ի ձեւաչափերին համապատասխանեցնելու նպատակով   ընթացել են խստագոյն պայմաններում, որտեղ մարզիչը գնահատւել է իր իրական իմացածով ու գիտելիքներով: Արթինի հաւաստմամբ, նրա զիջած միաւորների մեծ մասը եղել են ռուսերէն լեզւին կամ տերմինների ռուսական տարբերակին չտիրապետելու արդիւնք:

«Արարատ»-ի լեգենդար սերնդի ֆուտբոլիստը նշեց նաեւ, որ այժմ հնարաւորութիւն ունի մարզչի դերում հանդէս գալ առաջին կարգի լիգայի շրջանակներում: Իսկ Իրանի ֆեդերացիայի ընդունած վերջին որոշման համաձայն բարձրագոյն լիգայում որեւէ թիմ գլխաւորելու համար հարկաւոր է ներկայացնել  «պրոֆեսիոնալ» կարգի վկայագիր, ինչին հասնելու համար իրանահայ մարզչին պակասում է միայն երկու տարւայ աշխատանքային փորձ, եւ իհարկէ ահռելի գումարների նայող ուղեւորութիւններ: «Չնայած նոյն՝ բարձրագոյն լիգայում կան նաեւ համապատասխան վկայագիրը չունեցող մարզիչներ»,- ակնարկներով նշում է Արթինը:

Արթին Մինասեանի հետ ունեցած մեր զրոյցը ընթերցողի սեփականութիւնը կը դառնայ թերթիս առաջիկայ համարներից մէկում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։