Հա

Մարզական

23/02/2019 - 15:10

Արէն Դաւուդին հրաժեշտ տւեց ազգային հաւաքականին

Իրանահայ ճանաչւած բասկետբոլիստ Արէն Դաւուդին հրաժեշտ տւեց Իրանի բասկետբոլի ազգային հաւաքականին:

«alikonline.ir» - Իրանահայ ճանաչւած բասկետբոլիստ Արէն Դաւուդին հրաժեշտ տւեց Իրանի բասկետբոլի ազգային հաւաքականին:

Փետրւարի 21-ին, բասկետբոլի 2019 թւականի Աշխարհի առաջնութեան ընտրական փուլի շրջանակում, Ճապոնիայի ընտրանու դէմ հանդիպման աւարտից յետոյ, Իրանի բասկետբոլի ազգային հաւաքականի աւագ Արէն Դաւուդին հրաժեշտ տւեց ազգային հաւաքականին:

«Սերնդափոխութեան պահը հասունացել էր: Վրայ էր հասել ազգային հաւաքականում ասպարէզը երիտասարդներին զիջելու ժամանակը: Որոշման կապակցութեամբ նախապէս տեղեկացրել էի մարզչական շտաբին»,- լրագրողների հետ զրոյցում ասել է Արէնը՝ շնորհակալութիւն յայտնելով բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում աջակցել են իրեն:

«alikonline»-ը յաջողութիւն է մաղթում սիրելի Արէնին՝ կեանքի բոլոր ասպարէզներում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։