Հա

Մարզական

24/02/2019 - 11:30

Մեսսին ամրապնդել է առաջատարութիւնը «Ոսկէ խաղակօշիկի» համար պայքարում

«Բարսելոնա»-ի յարձակւող Լիոնէլ Մեսսին շարունակում է գլխաւորել «Ոսկէ խաղակօշիկի» մրցավազքը: Իսպանիայի առաջնութեան 25-րդ տուրի՝ «Սեւիլիա»-ի հետ արտագնայ խաղում (4:2) արգենտինացին դարձել է հեթ-տրիկի հեղինակ: 

«alikonline.ir» - «Բարսելոնա»-ի յարձակւող Լիոնէլ Մեսսին շարունակում է գլխաւորել «Ոսկէ խաղակօշիկի» մրցավազքը: Իսպանիայի առաջնութեան 25-րդ տուրի՝ «Սեւիլիա»-ի հետ արտագնայ խաղում (4:2) արգենտինացին դարձել է հեթ-տրիկի հեղինակ: Տեղեկացնում է «Tert.am»-ը:

Իսպանիայի առաջնութեան ընթացիկ մրցաշրջանում Մեսսին 23 խաղում դարձել է 25 գոլի հեղինակ:

«Ոսկէ խաղակօշիկի» համար պայքարում «Բարսելոնա»-ի առաջատարի գլխաւոր մրցակիցը ՊՍԺ-ի ֆրանսիացի յարձակւող Կիլիան Մբապէն է, որը Լիգա 1-ի 20 խաղում դարձել է 22 գոլի հեղինակ:

Երրորդ տեղում «Իւվենտուս»-ի պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն է (19 գոլ Ա Սերիայի 24 խաղում):

«Ոսկէ խաղակօշիկի» մրցավազք

  1. Լիոնէլ ՄեսսիԲարսելոնա»)՝ 25 գոլ
  2. Կիլիան Մբապէ(ՊՍԺ)՝ 22
  3. Կրիշտիանու ՌոնալդուԻւվենտուս»)՝ 19
  4. Կշիշտոֆ ՊեոնտէկՄիլան»)՝ 18
  5. Էդինսոն Կաւանի (ՊՍԺ)՝ 17
  6. Մոհամեդ ՍալահԼիւերպուլ»)՝ 17
  7. Սերխիօ ԱգուերօՄանչեսթեր Սիթի»)՝ 17
  8. Ֆաբիօ ԿւալեարելաՍամպդորիա»)՝ 16
  9. Դուվան ՍապատաԱտալանտա»)՝ 16
  10. Նիկոլեա ՊէպէԼիլ»)՝ 16
  11. Լուիս ՍուարէսԲարսելոնա»)՝ 16

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։