Հա

Մարզական

24/02/2019 - 08:00

Յայտնի է Կրիշտիանու Ռոնալդուի` «Ռէալ»-ից հեռանալու պատճառը

Մադրիդի «Ռէալ»-ի նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը նշել է պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուի` «Արքայական ակումբ»-ից հեռանալու պատճառը:

«alikonline.ir» - Մադրիդի «Ռէալ»-ի նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը նշել է պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուի` «Արքայական ակումբ»-ից հեռանալու պատճառը: Նրա խօսքերը մէջբերել է «Goal»-ը, ըստ «Tert.am»-ի՝ հաղորդում է «Lenta.ru»-ն:

Կալդերոնն ասել է, որ Ռոնալդուն դժգոհել է «Ռէալ»-ի ներկայիս նախագահ Ֆլորենտինօ Պերեսի գործողութիւններից: Ֆուտբոլիստը խնդրել է Պերեսին բարձրացնել աշխատավարձը Չեմպիոնների լիգայում յաղթանակից յետոյ, սակայն մարզիչը մերժել է: Բացի այդ, ըստ Կալդերոնի, պորտուգալացի յարձակւողին դուր չի եկել, որ «Ռէալ»-ը բանակցութիւններ է վարում բրազիլացի յարձակւող Նէյմարին խոշոր գումարով ձեռքբերելու համար:

«Ռէալ»-ի նախկին ղեկավարի խօսքով` Պերեսը համաձայնել է բաց թողնել Ռոնալդուին, եթէ նրա համար առաջարկեն 100 մլն. եւրոյից ոչ պակաս գումար: Ռոնալդուի հեռանալուց յետոյ մադրիդեան ակումբը լքել է նաեւ գլխաւոր մարզիչ Զինեդին Զիդանը, որի պահանջներից մէկն է եղել Ռոնալդուի հետ անժամկէտ պայմանագիր կնքելը:

Կրիշտիանու Ռոնալդուն «Ռէալ»-ից «Իւվենթուս» է տեղափոխւել 2018-ի յուլիսին՝ 100 մլն. եւրոյի դիմաց:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։