Հա

Մարզական

24/02/2019 - 08:10

Մեսսիի 50-րդ հեթ-տրիկը

«Բարսելոնա»-ի յարձակւող Լիոնէլ Մեսսին կարիերայի ընթացքում ձեւակերպեց 50-րդ հեթ-տրիկը: 

«alikonline.ir» - «Բարսելոնա»-ի յարձակւող Լիոնէլ Մեսսին կարիերայի ընթացքում ձեւակերպեց 50-րդ հեթ-տրիկը: Կատալոնական ակումբը Իսպանիայի առաջնութեան 25-րդ տուրում 4:2 հաշւով յաղթել էր «Սեւիլիա»-ին Մեսսիի հեթ-տրիկի եւ ուրուգւայցի Լուիս Սուարէզի գոլի շնորհիւ: Տեղեկացնում է «News.am»-ը:

Մեսսին հեթ-տրիկներից 44-ը ձեւակերպել է «Բարսելոնա»-ի կազմում, 6-ը՝ Արգենտինայի հաւաքականում:

Գործող ֆուտբոլիստներից հեթ-տրիկների քանակով առաջատարը Թուրինի «Իւվենտուս»-ի 34-ամեայ պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 51:

Այս մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնա»-ի հետ մասնակցել է 32 հանդիպման, խփել 33 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։