Հա

Մարզական

25/02/2019 - 08:10

Ձեռքերը կորցնելուց յետոյ լեհ վարորդը սովորել է մեքենան վարել ոտքով եւ շարունակում է մրցումների մասնակցել

Դրիֆթինգն անցեալ տասնամեակի ընթացքում դարձել է ամենաճանաչւած աւտոմրցարշաւներից մէկը, որտեղ ժիւրիի անդամները գնահատում են վարորդի հմտութիւնները, արագութիւնը, ոճը եւ այլն: Այս մրցարշաւի ծագող աստղերից է լեհ Բարտեկ Օստալովսկին:

«alikonline.ir» - Դրիֆթինգն անցեալ տասնամեակի ընթացքում դարձել է ամենաճանաչւած աւտոմրցարշաւներից մէկը, որտեղ ժիւրիի անդամները գնահատում են վարորդի հմտութիւնները, արագութիւնը, ոճը եւ այլն: Այս մրցարշաւի ծագող աստղերից է լեհ Բարտեկ Օստալովսկին:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս ներկայացնում է «Business Insider»-ը, նա մրցարշաւներին մասնակցում է մեքենան ղեկավարելով միայն ոտքերով: Մոտոցիկլետի մասնակցութեամբ վթարի հետեւանքով 20 տարեկանում երկու ձեռքը կորցրած լեհ վարորդը սովորել է մեքենայ վարել ոտքի օգնութեամբ:

«Վթարից յետոյ. ես մտածեցի, որ եթէ ուզում եմ շարունակել մրցումները, պէտք է մի բան մտածեմ: Ես տեղեկացայ Լեհաստանում բնակւող մի մարդու մասին, որը նոյնպէս ձեռքեր չունի, սակայն մեքենայ է վարում առօրեայում: Ես հանդիպեցի նրան եւ սկսեցի սովորել»,- պատմել է Բարտեկը:

Ստանալով միջազգային մրցարշաւորդի արտօնագիր՝ նա սկսեց մրցումներին մասնակցել յատուկ ձեւափոխւած «Nissan Skyline» մոդելի մեքենայով, որն առաջին անգամ տեսել էր «Ֆորսաժ» ֆիլմի տեսարաններից մէկում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։