Հա

Մարզական

25/02/2019 - 09:40

«Ես հայ եմ, դա է ամէնից կարեւոր». ինչո՞ւ Ալէն Պրոստին «Ֆորմուլա-1»-ի պրոֆեսոր անւանեցին

«Ֆորմուլա-1»-ի ամբողջ պատմութեան լաւագոյն պիլոտներից մէկը, որին անթերի պիլոտաժի եւ մրցավազքի յստակ ռազմավարութեան համար «պրոֆեսոր» էին անւանում, Ալէն Պրոստն է. եթէ ինչ-որ մէկը կայ, որ չգիտի, Ֆրանսիայի հայ համայնքի ակտիւ ներկայացուցիչ է։ Թէեւ նա միայն կիսով չափ է հայ` մօրական կողմից։ 

«alikonline.ir» - «Ֆորմուլա-1»-ի ամբողջ պատմութեան լաւագոյն պիլոտներից մէկը, որին անթերի պիլոտաժի եւ մրցավազքի յստակ ռազմավարութեան համար «պրոֆեսոր» էին անւանում, Ալէն Պրոստն է. եթէ ինչ-որ մէկը կայ, որ չգիտի, Ֆրանսիայի հայ համայնքի ակտիւ ներկայացուցիչ է։ Թէեւ նա միայն կիսով չափ է հայ` մօրական կողմից։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Կիրակին` փետրւարի 24-ը, իսկական ժամանակն է, որ Ալէն Պրոստը երգի բիթլզների յայտնի «When I'm Sixty-Four»-ը. լրանում է նրա 64 տարեկանը։

«Ֆորմուլայի» մրցարշաւորդի հիասքանչ կարիերան աւարտւած է, ինչ կայ` կայ. իսկ ձեռքբերումները քիչ չեն։

«Ֆորմուլա-1»-ից առաջ Պրոստը մի քանի անգամ յաղթանակ է տարել ֆրանսիական եւ եւրոպական առաջնութիւններում, նա մրցում էր «Renault»-ով, գործող պայմանագիր ունէր ընկերութեան եւ նրա թիմի հետ, երբ հնարաւորութիւն եղաւ դեբիւտային ելոյթով հանդէս գալ Արգենտինայում կայանալիք «Ֆորմուլա-1»-ի գրան պրիի ժամանակ։ Ստիպւած էր պայմանագիր կնքել «McLaren»-ի հետ, սակայն, քանի որ այդ մեքենաներն այդքան էլ արագ (համենայն դէպս այն ժամանակ) չէին, մրցարշաւորդը շատ արագ վերադարձավ՝ իր դէպքում հայրենական մոդելին։

Յայտնի աւստրիացի աւտոմրցարշաւորդ Գերհարդ Բերգերը մի անգամ ասել էր Ալէնի մասին, որ նա շատ փափուկ եւ բարի է, նման դաժան աշխարհում «Ֆորմուլա-1»-ի նման թիմ ղեկավարելու համար։ Այնուամենայնիւ, եւ դա արդարացի է ցանկացած մարզաձեւում, չեմպիոն դառնալու համար, պէտք է սկզբում եսասէր դառնալ, որի համար սեփական նպատակներից աւելի վեր բան չկայ։

Իսկ Պրոստը աշխարհի չեմպիոն դարձաւ 4 անգամ։ Նա բազմաթիւ ռեկորդներ է սահմանել, որոնք, ճիշտ է, մեծամասամբ 2000-ականներին գերազանցեց Շումախէրը, սակայն աւտոմրցարշաւների պատմութեան մէջ Պրոստն այժմ երկրորդն է։ Նոյնիսկ լեգենդար բրազիլացի Այրթոն Սեննան Պրոստի արդիւնքներին չի հասել:

Ի դէպ, այս երկուսը նախընտրում էին միեւնոյն տարածքում միաժամանակ երկուսով չլինել, սակայն մրցարշաւների ժամանակ առանց միմեանց չէին կարողանում. ո՛չ մէկի մօտ էր որեւէ բան ստացւում առանց ոխերիմ թշնամու, ո՛չ միւսի։

1986 թւականը նշանաւորւեց նրանով, որ Պրոստը միանգամից երկու մականուն ձեռք բերեց։ Սկզբում` Սան Մարինոյի Գրան պրիից յետոյ նա դարձաւ «Կալկուլեատոր», քանի որ այդ ժամանակ նա որոշել էր մեկնարկից առաջ մինչեւ վերջին կաթիլը հաշւարկել վառելիքի ծաւալը։

Մաթեմատիկական հաշւարկ էր. հակառակորդները ժամանակ առ ժամանակ ընտրում էին «տուրբօ» ռեժիմը, ծախսելով ողջ վառելիքը ֆինիշից մի քանի պտոյտ առաջ, իսկ Պրոստը քամում էր վերջին կաթիլները, նոյնիսկ պատնէշների վրայ էր մեքենան գցում, բաքերը թափ տալու  համար, եւ յաղթեց։

Ընդ որում՝ նրա մեքենան կանգ առաւ եզրափակիչ գծի վրայ, այն հատելով միայն մի փոքր։

Նոյն տարին Աւստրալիայում նա արդէն «Պրոֆեսոր» դարձաւ։  Այս անգամ Պրոստը առաջ անցաւ մրցակցից երկաթեայ համբերութեան եւ ընտրած ռազմավարութեանն անդաւաճան մնալու շնորհիւ. հակառակորդներն անիւները չէին խնայում, փորձելով առաջ անցնել միմեանցից, մրցարշաւն անդադար փոխում էր առաջատարին, եւ բոլորի անիւները պարզապէս սկսեցին պայթել։

Բոլորինը, բացի Ալէն Պրոստից. ամբողջ այս ընթացքում նա հանգիստ հետեւում էր «յաղթողներին»` թոյլ չտալով իրենից առաջ անցնել նրանց, ովքեր արդէն հետեւում էին, սակայն ինքն էլ առաջատարների հրմշտոցի մէջ չէր մտնում։ Եւ պարզապէս հանգիստ, առանց աւելորդ նեարդեր մաշելու, հերթով առաջ անցաւ բոլոր նրանց, ովքեր մնացել էին առանց անիւների։ Պրոֆեսոր է, ինչ կարող ես ասել...

... Իսկ ինչ վերաբերում է ծագմանը, ապա Պրոստը միշտ իր հայ լինելուն մեծ նշանակութիւն էր տալիս. չէ՞ որ նրանով, որ հայրդ ֆրանսիացի է, Ֆրանսիայում որեւէ մէկին զարմացնել չես կարող։

«Մայրս հայ է, գրեթէ ամբողջ մանկութիւնս նրա հետ անցկացրել եմ պապիս մօտ, նա մեզ տարբեր պատմութիւններ էր պատմում Հայաստանի մասին։

Երբ դու ընդամենը 10 տարեկան ես. դրանք պարզապէս հետաքրքիր պատմութիւններ են, դրանց իմաստն աւելի ուշ ես գիտակցում։ Այսօր այդ պատմութիւնները իմ կեանքի անբաժանելի մասն են։ Հայերէն ես չեմ խօսում, սակայն ես հայ եմ, եւ դա է ամէնից կարեւոր»։

Ալէն Պրոստն այս խօսքերն ասել է 2007 թւականին, երբ Մարսէլի փոխքաղաքապետ Դիդեէ Փարաքեանը «Հայկական Սեզար» էր յանձնում նրան, դա Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների բարձրագոյն պարգեւն է։ Բացի այդ, նա Պատւաւոր Լեգիոնի շքանշանի ասպետ է, որը նրան անձամբ յանձնել է նախագահ Ֆրանսուա Միտերանը։

Յարակից լուրեր

  • Լուիս Հեմիլթոնը՝ «Ֆորմուլա-1»-ի քառակի չեմպիոն
    Լուիս Հեմիլթոնը՝ «Ֆորմուլա-1»-ի քառակի չեմպիոն

    «Մերսեդէս»-ի բրիտանացի արշաւորդ Լուիս Հեմիլթոնը չորրորդ անգամ հռչակւեց Ֆորմուլա-1-ի աշխարհի չեմպիոն: 

  • Շումախերի բուժման նպատակով 3 տարում ծախսւել է 16 միլիոն եւրօ
    Շումախերի բուժման նպատակով 3 տարում ծախսւել է 16 միլիոն եւրօ

    Ֆորմուլա-1-ի եօթակի չեմպիոն Միխայէլ Շումախերի բուժման նպատակներով նրա ընտանիքը երեք տարում ծախսել է 16 միլիոն եւրօ:

  • Ադրբեջանը շուտով կը հրաժարւի եւս մէկ ծախսատար միջազգային մրցոյթ անցկացնելուց
    Ադրբեջանը շուտով կը հրաժարւի եւս մէկ ծախսատար միջազգային մրցոյթ անցկացնելուց

    Ադրբեջանը, հաւանական է, կը հրաժարւի «Ֆորմուլա 1»-ի աւտոարշաւի մրցոյթների անցկացումից 2018-ից յետոյ: Պատճառը ֆինանսական միջոցների սղութիւնն է:
    Բաքուն միակ մայրաքաղաքը չէ, որ պատրաստւում է հրաժարւել թանկարժէք եւ, հիմնականում, եկամտաբերութեան տեսանկիւնից չարդարացւած աւտոարշաւի անցկացման ֆինանսաւորումից:

  • Ադրբեջանում ընդդիմադիր ակտիւիստ է անհետացել
    Ադրբեջանում ընդդիմադիր ակտիւիստ է անհետացել

    Արդէն տեւական ժամանակ է, ինչ ոչ մի տեղեկութիւն չկայ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցութեան երիտասարդական կոմիտէի անդամ Խագանի Նասիրովի մասին: Կուսակցութիւնում կարծում են, որ նա ձերբակալւել է, գրում է «contact.az»-ը:
    Ինչպէս յայտնել է յանձնաժողովի ղեկավար Իլհամ Հուսէյնլին, յունիսի 23-ից Նասիրովի հետ հնարաւոր չէ կապւել: Չնայած մի քանի անգամ ոստիկանութիւն դիմելուն՝ նրա ճակատագրի մասին տեղեկութիւն ստանալ այդպէս էլ չի յաջողւել:

  • Շումախերը հաշմանդամ կը մնայ ողջ կեանքի ընթացքում
    Շումախերը հաշմանդամ կը մնայ ողջ կեանքի ընթացքում

    Օրերս տեղեկութիւն է յայտնւել մամուլում, որին սպասում էին «Ֆորմուլա-1»-ի հազարաւոր երկրպագուներ. նախկին աւտոմրցարշաւորդ Միխայիլ Շումախերը դուրս է եկել կոմայից եւ լքել է Գրենոբլի հիւանդանոցը՝ հետագայ վերականգնողական գործընթացի համար:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։