Հա

Մարզական

03/03/2019 - 08:45

2 անընդմէջ յաղթանակ՝ մէկ շաբաթւայ ընթացքում. «Ռէալ»-«Բարսա»՝ 0:1

Մադրիդի «Սանտիագօ Բերնաբէու» ստադիոնում երէկ՝ ուշ երեկոյեան տեղի ունեցաւ աշխարհի ակումբային ֆուտբոլի գլխաւոր դիմակայութիւնը՝ իսպանական «Էլ Կլասիկօ»-ն:

«alikonline.ir» - Մադրիդի «Սանտիագօ Բերնաբէու» ստադիոնում երէկ՝ ուշ երեկոյեան տեղի ունեցաւ աշխարհի ակումբային ֆուտբոլի գլխաւոր դիմակայութիւնը՝ իսպանական «Էլ Կլասիկօ»-ն:

Խաղադաշտ դուրս եկան «Ռէալ Մադրիդ»-ն ու «Բարսելոնա»-ն: Հիմնականում հաւասար պայքարում անցած խաղում «Բրսա»-ն Իւան Ռակիտիչի 26-րդ րոպէին խփած միակ գնդակի շնորհիւ յաղթեց նւազագոյն՝ 1:0 հաշւով, 60 միաւորով առաւել ամրապնդելով իր տեղն Իսպանիայի առաջնութեան մրցաշարային աղիւսակի վերին հորիզոնականում:

Յիշեցնենք, որ այս շաբաթ «Բարսելոնա»-ն Իսպանիայի գաւաթի խաղարկութեան կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռէալ»-ին Մադրիդում յաղթել էր 3:0 հաշւով եւ դուրս եկել եզրափակիչ:

 Այս յաղթանակի շնորհիւ «Բարսելոնա»-ն երկու պատմական ռեկորդի հեղինակ դարձաւ: 87 տարւայ ընթացքում, «Կապտանռնագոյններ»-ն առաջին անգամ տարած յաղթանակների թւով գերազանցեցին «Արքայական ակումբ»-ին: Սա «Ռէալ»-ի նկատմամբ «Բարսա»-ի 96-րդ յաղթանակն էր: Մինչ այդ կայացած 241 «Էլ Կլասիկօ»-ներում թիմերից իւրաքանչիւրը տարել էր 95 յաղթանակ: Եւս 51 հանդիպում աւարտւել էր ոչ-ոքի հաշւով:

Բացի այդ, «Բարսելոնա»-ն դարձաւ իսպանական առաջին ակումբը, որին յաջողւեց «Լա Լիգա»-ի պատմութեան ընթացքում,  «Սանտիագօ Բերնաբէու» ստադիոնում 4 անընդմէջ յաղթանակ տանել «Ռէալ Մադրիդ»-ի նկատմամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։