Հա

Մարզական

05/03/2019 - 08:20

Դաւիթ Նալբանդեան. «Հիմա գործնականում չեմ հետաքրքրւում թենիսով»

Աշխարհի նախկին երրորդ ռակետ, արգենտինահայ Դաւիթ Նալբանդեանը խոստովանել է, որ թենիսիստի պրոֆեսիոնալ կարիերան իր համար եղել է աշխատանք եւ հիմա քիչ է հետաքրքրւում թենիսով։ 

«alikonline.ir» - Աշխարհի նախկին երրորդ ռակետ, արգենտինահայ Դաւիթ Նալբանդեանը խոստովանել է, որ թենիսիստի պրոֆեսիոնալ կարիերան իր համար եղել է աշխատանք եւ հիմա քիչ է հետաքրքրւում թենիսով։ Այս մասին գրում է «News.am»-ը:

«Հիմա գործնականում չեմ հետաքրքրւում թենիսով։ Հազւադէպ հեռուստատեսութեամբ եմ դիտում, երբ տանը այլ զբաղմունք չեմ ունենում։ 2017 թ. Աւստրալիայի բաց առաջնութիւնում Ֆեդերերի յաղթանակի մասին իմացել էի ընկերոջիցս։

Թենիսն ընդամենը աշխատանք էր, որը ես մեծ կրքով էի կատարում։ Հիմա աւելի շատ տարւած եմ աւտոմեքենաներով»,- 37-ամեայ Նալբանդեանի խօսքը մէջբերում է «Tennis World USA»-ը։

Նալբանդեանը չորս անգամ հասել է «Մեծ սաղաւարտի» մրցաշարերի կիսաեզրափակիչ։ Նա պրոֆեսիոնալ կարիերան աւարտել է 2013-ին։ Դրանից յետոյ ուժերն էր փորձել պրոֆեսիոնալ աւտոարշաւում, սակայն յաջողութիւններ չունեցաւ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։