Հա

Մարզական

06/03/2019 - 08:50

Չեմպիոնների լիգա. «Արքայական ակումբ»-ի գահը տապլւեց. «Ռէալ»-«Այաքս»՝ 1:4

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում երէկ՝ ուշ երեկոյեան մեկնարկեցին 1/8-րդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում երէկ՝ ուշ երեկոյեան մեկնարկեցին 1/8-րդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները:

Գործող չեմպիոնի՝ «Ռէալ Մադրիդ»-ի դժոխային շաբաթն ամբողջացաւ «Այաքս»-ի դէմ խաղում կրած պարտութեան արդիւնքում: Մէկ շաբաթւայ ընթացքում, սեփական դաշտում, աւանդական մրցակցից՝ «Բարսելոնա»-ից կրած երկու պարտութիւնից յետոյ, «Ռէալ»-ը «Սանտիագօ Բերնաբէու» ստադիոնում այս անգամ էլ նւաստացւեց հոլանդական «Այաքս»-ի դէմ խաղում, որին, ի դէպ, պարտութեան էր մատնել առաջին հանդիպման ժամանակ:

Գրանցւած հաշիւն այսպէս կոչւած «No Comment» ժանրից էր` 1:4: «Այաքս»-ի կազմում գոլի հեղինակ դրաձան Հաքիմ Զիեշը (7-րդ րոպէ), Դաւիդ Ներեսը (18-րդ րոպէ), Դուշան Տադիչ (62-րդ րոպէ) եւ Լասէ Շոնէն (72-րդ րոպէ): «Ռէալ»-ի միակ գնդակը 70-րդ րոպէին խփեց Մարկո Ասենսիօն:

Օրւայ երկրորդ հանդիպումը տեղի ունեցաւ Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում, ուր «Բորուսիա Դորտմունդ»-ը հիւրընկալել էր «Տոտենհեմ»-ին: Անգլիական ակումբն ապացուցեց, որ իր կարգով աւելի բարձր է Բունդեսլիգայի առաջատարից: Առաջին խաղում 3:0 հաշւով յաղթանակից յետոյ, «Տոտենհեմ»-ն այս խաղում էլ յաղթեց 1:0 հաշւով՝ նւաճելով յաջորդ փուլի ուղեգիր: Հանդիպման միակ գնդակը 49-րդ րոպէին խփեց Հարի Քէյնը:

Այսօր կը կայանայ եւս երկու հանդիպում. «Պորտու»-ն կը հիւրընկալի «Ռոմա»-ին, իսկ «Պարի Սէն-Ժերմէն»-ը՝ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։