Հա

Մարզական

06/03/2019 - 08:30

«Զենիթ»-ի նախագահը յայտնում է Հենրիխ Մխիթարեանի ծառայութիւններով հետաքրքրւած լինելու մասին

Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբը հետաքրքրւած է Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի ծառայութիւններով, սակայն այս պահին բանակցութիւններ չեն վարւում:

«alikonline.ir» - Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբը հետաքրքրւած է Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի ծառայութիւններով, սակայն այս պահին բանակցութիւններ չեն վարւում: Մոսկւայում «Արմէնպրես»-ի թղթակցի հետ զրոյցում այս մասին ասել է «Զենիթ»-ի նախագահ, «Գազպրոմ» ընկերութեան նախկին փոխնախագահ Ալեքսանդր Մեդւեդեւը:

«Եւրոպական առաջնութիւնների բոլոր առաջատար ֆուտբոլիստները գտնւում են մեր ուշադրութեան կենտրոնում: Թիմը կառուցելու հեռանկարի տեսանկիւնից անպայման պէտք է ներգրաւել այդպիսի մակարդակի ֆուտբոլիստների: Պարզ է, որ նա «Մանչեսթեր Իւնայթեդ»-ից տեղափոխւել է «Արսենալ», ունի գործող պայմանագիր, գտնւում է իր մարզավիճակի գագաթնակէտում է: Նա 30 տարեկան է, եւ հաշւի առնելով նրա ֆիզիկական տւեալները, հեշտութեամբ կարող է մինչեւ 35 տարեկանը խաղալ, ինչպէս մեզ մօտ խաղում են Ալեքսանդր Անիւկովը, Իւրի Ժիրկովը: Խօսք չկայ այն մասին, որ նա իր խաղամակարդակով իր տեղը կը գտնի մեր թիմի կազմում: Ես կարծում եմ, որ նրա համար հեշտ կը լինի «Զենիթ»-ի խաղին ադապտացւելը»,- ասաց Մեդւեդեւը:

«Զենիթ»-ի նախագահն ընդգծեց, որ Մխիթարեանի տրանսֆերը ձեռք բերելու բանակցութիւններ այս պահին չեն վարում: Նա դժւարացաւ պատասխանել հարցին, թէ երբ այդ հարցով բանակցութիւններ կը սկսեն՝ նշելով, որ մինչեւ ակումբի տրանսֆերային քաղաքականութիւնը որոշակիացնելը որեւէ այլ բան չի կարող ասել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։