Հա

Մարզական

12/03/2019 - 08:00

Զիզուի վերադարձը. «Ռէալ»-ն ունի նոր գլխաւոր մարզիչ

Իր անակնկալ հրաժարականից ընդամենը 284 օր անց, Զինեդին Զիդանը դարձեալ կը գլխաւորի «Ռէալ Մադրիդ»-ը:

«alikonline.ir» - Իր անակնկալ հրաժարականից ընդամենը 284 օր անց, Զինեդին Զիդանը դարձեալ կը գլխաւորի «Ռէալ Մադրիդ»-ը:

Զիզուն կը փոխարինի արգենտինացի մասնագէտ Սանտիագօ Սոլարիին, որը նախօրէին հեռացւեց «Արքայական ակումբ»-ի գլխաւոր մարզչի պաշտօնից:

Ֆրանսիացի մասնագէտի պայմանագիրը նախատեսւած է մինչեւ 2022 թւականը, իսկ աշխատավարձը կը կազմի տարեկան 16 միլիոն եւրօ:

Յիշեցնենք, որ Զիդանը ակումբը գլխաւորել է 2016-2018 թւականներին՝ երեք անգամ անընդմէջ նւաճելով Չեմպիոնների լիգայի գաւաթը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։