Հա

Մարզական

13/03/2019 - 08:50

Չեմպիոնների լիգա. CR7, CR7, միակ եւ անկրկնելի CR7

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլում երէկ՝ ուշ երեկոյեան կացաւ եւս երկու պատասխան հանդիպում:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլում երէկ՝ ուշ երեկոյեան կացաւ եւս երկու պատասխան հանդիպում:

Առաջին խաղում 0:2 հաշւով կրած պարտութիւնից յետոյ, թւում էր, թէ յաջորդ փուլ դուրս գալու համար իտալական «Իւվենտուս»-ին չափազանց բարդ առաջադրանք է առաջադրւած, մանաւանդ, որ մրցակիցն իսպանական «Աթլետիկօ Մադրիդ»-ն էր: Սակայն, չպէտք է մոռանալ, որ ՉԼ-ում չկայ անլուծելի խնդիր, եթէ, իհարկէ, խաղադաշտում է  Կրիշտիանու Ռոնալդուն: Երէկ, պորդուգալացի յարձակւողն իր ուսերի վրայ վերցրեց «Իւվենտուս»-ին յաջորդ փուլ դուրս բերելու բարդ առաջադրանքի իրագործումը: Նրա հեթ-տրիկի շնորհիւ «Իւվենտուս»-ն յաղթեց 3:0 հաշւով՝ նւաճելով յաջորդ փուլի ուղեգիր:

Օրւայ միւս խաղի մասին խօսելն աւելորդ է: Արդիւնքը վկայում է ամէն իչնի մասին: «Մանչեսթեր Սիթի»-ն բառի ամենաբուն իմաստով կազմաքանդեց «Շալկէ 04»-ին, խփելով 7 անպատասխան գնդակ:

Անգլիական ակումբի կազմում գոլերի հեղինակ դարձան Սերխիօ Ագուէրօն (35-րդ րոպէ/11 մետրանոց եւ 38-րդ րոպէ), Լերոյ Սանէն (42-րդ րոպէ), Ռահիմ Ստերլինգը (57-րդ րոպէ), Բեռնարդու Սիլւան (71-րդ րոպէ), Ֆիլիպ Ֆոդէնը (78-րդ րոպէ) եւ Գաբրի՝լ Ժեզուսը (84-րդ րոպէ):

Այսօր կը կայանայ 1/8-րդ եզրափակիչ փուլի պատասխան վերջին երկու հանդիպումը: «Բայերն Միւնխէն»-ը կը հիւրըկալի «Լիւերպուլ»-ին, իսկ «Բարսելոնա»-ն՝ «Օլիմպիկ Լիոն»-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։