Հա

Մարզական

14/03/2019 - 08:50

Չեմպիոնների լիգա. «Լիւերպուլ»-ը յաղթահարեց «Բայերն»-ի արգելքը

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում աւարտեց 1/8-րդ եզրափակիչ փուլը:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում աւարտեց 1/8-րդ եզրափակիչ փուլը:

Երէկ՝ ուշ երեկոյեան տեղի ունեցան այս փուլի վերջին երկու հանդիպումները: Կենտրոնական հանդիպումն, անշուշտ, «Բայերն Միւնխէն»-«Լիւերպուլ» դիմակայութիւնն էր: Միւնխէնի «Ալեանց Արենա» ստադիոնում կայացած հանդիպումը դիտարժան ստացւեց: Առաջին խաղակէսում թիմերը փոխանակւեցին մէկական գնդակով: 26-րդ րոպէին Սադիօ Մանէն օգտւելով միւնխէնցիների պաշտպանների անհամաձայնեցւած խաղից եւ դարպասապահ Մանուէլ Նոյէրի թոյլ տւած կոպիտ սխալից, բացեց հանդիպման հաշիւը: 39-րդ րոպէին Սերժ Գնարբի փոխանցումից յետոյ, Ժոէլ Մատիպը գրաւեց սեփական դարապսը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ:

Երկրորդ խաղակէսում ակնյայտօրէն աւելի ուժեղ էին «Լիւերպուլ»-ի ֆուտբոլիստները: 69-րդ րոպէին, անկիւնայինի խաղարկումից յետոյ, հոլանդացի կենտրոնական պաշտպան Վիրջին վան Դէյկը երկրորդ անգամ գրաւեց «Բայերն»-ի դարպասը, իսկ 84-րդ րոպէին Մոհամմեդ Սալահի փոխանցումից յետոյ Սադիօ Մանէն ձեւակերպեց հանդիպման վերջնահաշիւը՝ դառնալով դուբլի հեղինակ: 3:1՝ եւ «Լիւերպուլ»-ը յաջորդ փուլում է: Յիշեցնենք, որ թիմերի առաջին հանդիպուն աւարտւել էր ոչ-ոքի՝ 0:0 հաշւով:

Օրւայ երկրորդ հանդիպումը կայացաւ Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում: Խաղադաշտ դուրս եկան «Բարսելոնա»-ն եւ «Օլիմպիկ Լիոն»-ը: Այս զոյգի առաջին հանդիպումը նոյնպէս աւարտւել էր ոչ-ոքի՝ 0:0 հաշւով: Պատասխան խաղում, սակայն, «Բարսա»-ն ոչ մի շանս չտւեց ֆրանսիական ակումբին: Լէօ Մեսսիի դուբլի եւ գոլային 3 փոխանցման շնորհիւ «Կապտանռնագոյններ»-ը յաղթեցին խոշոր՝ 5:1 հաշւով՝ նւաճելով 1/4-րդ եզրափակիչ փուլի ուղեգիր:

«Բարսելոնա»-ի կազմում գոլերի հեղինակ դարձան Լիոնէլ Մեսսին (18-րդ րոպէ/11 մետրանոց եւ 78-րդ րոպէ), Ֆելիպէ Կոուտինեօն (31-րդ րոպէ), Ժերար Պիկէն (81-րդ րոպէ) եւ Ուսման Դեմբելէն (86-րդ րոպէ): «Օլիմպիկ Լիոն»-ի միակ գնդակը 58-րդ րոպէին խփեց Լուկաս Տուսարը:

Այսպիսով յայտնի դարձան յաջորդ փուլի բոլոր մասնակիցները: 1/4-րդ եզրափակիչ փուլում կը մրցեն իսպանական «Բարսելոնա»-ն, անգլիական «Լիւերպուլ»-ը, «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը, «Տոտենհեմ»-ը եւ «Մանչեսթեր Սիթի»-ին, իտալական «Իւվենտուս»-ը, հոլանդական «Այաքս»-ը եւ պորտուգալական «Պորտու»-ն:

Ի դէպ, սա Չեմպիոնների լիգայի պատմութեան մէջ առաջին անգամն է, որ Գերմանիան որեւէ ներկայացուցիչ չունի քառորդր եզրափակիչ փուլում:

Այս փուլի վիճակահանութիւնը տեղի կունենայ մարտի 15-ին շւէյցարական Նիոնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։