Հա

Մարզական

10/04/2019 - 08:30

Ասիայի Չեմպիոնների լիգա. Իրանական թիմերի յաջողակ օրը

Ասիայի Չեմպիոնների լիգայում, ապրիլի 8-ին եւ 9-ին կայացան խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումները: Տուրը չափազանց յաջող ստացւեց իրանական թիմերի համար: Իրանի երեք ներկայացուցիչներին յաջողւեց պարտութեան մատնել իրենց մրցակիցներին, զգալիօրէն բարելաւելով իրենց դիրքերը մրցաշարային աղիւսակում:

«alikonline.ir» - Ասիայի Չեմպիոնների լիգայում, ապրիլի 8-ին եւ 9-ին կայացան խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումները: Տուրը չափազանց յաջող ստացւեց իրանական թիմերի համար: Իրանի երեք ներկայացուցիչներին յաջողւեց պարտութեան մատնել իրենց մրցակիցներին, զգալիօրէն բարելաւելով իրենց դիրքերը մրցաշարային աղիւսակում:

A խմբում Սպահանի «Զոբ Ահան»-ը հիւրընկալւելիս ոչ մի շանս չտւեց տանտէրերին՝ ԱՄԷ-ի «Ալ Վասլ»-ին: Սպահանեան թիմը յաղթեց 3:1 հաշւով եւ 7 միաւորով բարձրացաւ A խմբի մրցաշարային աղիւսակի առաջին հորիզոնական:

«Զոբ Ահան»-ի կազմում գոլերի հեղինակ դարձան նիգերացի լեգիոներ Քրիստիան Օսագունան (16-րդ րոպէ), Ամիր Արսալան Մոթահարին (35-րդ րոպէ) եւ Համիդ Բու Համդանը (86-րդ րոպէ): «Ալ Վասլ»-ի միակ գնդակը 14-րդ րոպէին խփեց Քայօն:

C խմբում Թեհրանի «Էսթեղլալ»-ը տարաւ իր առաջին յաթանակը: Չէզոք դաշտում, Դոհայի «Համադ բին Խալիֆա» ստադիոնում, մայրաքաղաքի «Կապոյտներ»-ը հիւրընկալել էին Սաուդական Արաբիայի «Ալ Հիլալ»-ին: Լարւած հանդիպումն աւարտւեց «Էսթեղլալ»-ի յաղթանակով՝ 2:1 հաշւով: «Էսթեղլալ»-ի կազմում գոլերի հեղինակ դարձան Ալի Քարիմին (5-րդ րոպէ) եւ Փեժման Մոնթազերին (30-րդ րոպէ): «Ալ Հիլալ»-ի միակ գնդակը 71-րդ րոպէին խփեց ֆրանսիացի լեգիոներ Բաֆետիմբր Գոմիսը:

Այս յաղթանակի շնորհիւ «Էսթեղլալ»-ը վաստակեց 4 միաւոր եւ բարձրացաւ C խմբի մրցաշարային աղիւսակի 3-րդ հորիզոնականը:

D խմբում Իրանի գործող չեմպիոնը՝ Թեհրանի «Փերսփոլիս»-ը չէզոք դաշտում, Դուբայի «Զաբիլ» ստադիոնում, հիւրընկալել էր Սաուդական Արաբիայի «Ալ Ահլի»-ին: «Փերսփոլիս»-ի ցուցադրած մտածւած եւ հաշւարկւած ֆուտբոլն արդիւնաւորւեց յաղթանակով՝ 2:0 հաշւով: «Կարմիրներ»-ի կազմում գոլերի հեղինակ դարձան Շոջա Խալիլզադէն (18-րդ րոպէ) եւ Ալի Ալիփուրը (48-րդ րոպէ):

D խմբում «Փերսփոլիս»-ի մրցաշարային գործերն իր վաղեմի մրցակցի «Էսթեղլալ»-ի կրկնօրինակն է: Սա Ասիայի Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում Իրանի գործող չեմպիոնի առաջին յաղթանակն էր, որի շնորհիւ էլ «Փերսփոլիս»-ը վաստակած 4 միաւորով բարձարցաւ մրցաշարային աղիւսակի 3-րդ հորիզոնական:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։