Հա

Մարզական

11/04/2019 - 08:55

Չեմպիոնների լիգա. «Բարսա»-ն աւելի ուժեղ էր «MANU»-ից

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում երէկ՝ ուշ երեկոյեան կայացաւ 1/4-րդ եզրափակիչ փուլի եւս երկու հանդիպում:

«alikonline.ir»- ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում երէկ՝ ուշ երեկոյեան կայացաւ 1/4-րդ եզրափակիչ փուլի եւս երկու հանդիպում:

Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը հիւրընկալել էր «Բարսելոնա»-ին: Իսպանական ակումբը յաղթեց նւազագոյն՝ 1:0 հաշւով: Հանդիպման ելք որոշւեց առաջին խաղակէսի 12-րդ րոպէին, երբ «Բարսա»-ի ուրուգւայցի յարձակւող Լուիս Սուարէսի հարւածից յետոյ անգլիացի պաշտպան Լիւկ Շոուն գրաւեց սեփական դարպասը: Մրցավարն օգտագործեց VAR համակարգը, որից յետոյ միայն գրանցեց գոլը։

Օրւայ երկրորդ հանդիպումը կայացաւ Ամստերդամի «Ամստերդամ Արենա» ստադիոնում: Խաղադաշտ դուրս եկան հոլանդական «Այաքս»-ն ու իտալական «Իւվենտուս»-ը: Գրանցւեց ոչ ոքի՝ 1։1։ Առաջին խաղակէսի վերջին րոպէին «Իւվենտուս»-ի պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն գրաւեց տան տէրերի դարպասը: Երկրորդ խաղակէսի հէնց մեկնարկին՝ 46-րդ րոպէին «Այաքս»-ի ֆուտբոլիստներին յաջողւեց հաշւում վերականգնել հաւասարութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։