Հա

Մարզական

15/04/2019 - 08:40

Ըմբշամարտի ԵԱ. Կարէն Ասլանեանը՝ բրոնզէ մեդալակիր. Հայաստանի հաւաքականը բաւարարւեց 2 բրոնզով

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում աւարտւեց 2019 թւականի ըմբշամարտի Եւրոպայի առաջնութիւնը:

«alikonline.ir» - Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում աւարտւեց 2019 թւականի ըմբշամարտի Եւրոպայի առաջնութիւնը:

Երէկ՝ ապրիլի 14-ին 67 կգ. քաշային կարգի բրոնզէ մեդալի համար պայքարում, Հայաստանը ներկայացնող Կարէն Ասլանեանը 4:2 հաշւով պարտութեան մատնեց սերբ Մատէ Նեմեշին:

Ասլանեանը սփոփիչ առաջին գօտեմարտում 9։1 հաշւով յաղթել էր բելառուս Եարոսլավ Կարդաշին, իսկ երկրորդ սփոփիչ գօտեմարտում մրցել բուլղարացի Կոնստանտին Ստասի հետ եւ յաղթել 8։0 հաշւով։

Այսպիսով յունահռոմէկան ոճի Հայաստանի հաւաքականն այս մրցաշարում բաւարարւեց 2 բրոնզէ մեդալով:

Նշենք, որ ազատ ոճի առաջնութիւնում, Հայաստանի հաւաքականը վաստակել էր մէկ ոսկէ մեդալ: 61 կգ. քաշային Արսէն Յարութիւնեանը նւաճել էր Եւրոպայի չեմպիոնի կոչումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։