Հա

Մարզական

22/04/2019 - 11:50

ՊՍԺ-ն խաղադաշտ է դուրս եկել Փարիզի Աստւածամօր տաճարին նւիրւած մարզաշապիկներով

Ֆրանսիայի առաջնութեան 33-րդ տուրի շրջանակում, երէկ՝ ապրիլի 21-ին կայացած «Մոնակօ»-ի հետ հանդիպմանը, «Պարի Սէն-Ժերմէն»-ը խաղադաշտ է դուրս եկել Փարիզի Աստւածամօր տաճարին նւիրւած յատուկ մարզաշապիկով:

«alikonline.ir» - Ֆրանսիայի առաջնութեան 33-րդ տուրի շրջանակում, երէկ՝ ապրիլի 21-ին կայացած «Մոնակօ»-ի հետ հանդիպմանը, «Պարի Սէն-Ժերմէն»-ը խաղադաշտ է դուրս եկել Փարիզի Աստւածամօր տաճարին նւիրւած յատուկ մարզաշապիկով:

Մրազաշապիկի կրծքամասում պատկերւած է եղել Աստւածամօր տաճարի գրաֆիկան, իսկ թիկունքում, ֆուտբոլիստների անւան փոխարէն գրւած է եղել «Notre-Dame»:

Նշենք, որ «Մոնակօ»-ի դէմ պայքարում 3:1 հաշւով տարած յաղթանակի շնորհիւ, մրցաշրջանի աւարտից 5 տուր առաջ, ՊՍԺ 8-րդ անգամ նւաճել է Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։