Հա

Մարզական

22/04/2019 - 08:20

Ռոնալդուն Անգլիայի, Իսպանիայի եւ Իտալիայի չեմպիոն դարձած առաջին ֆուտբոլիստն է

Պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն դարձաւ պատմութեան մէջ առաջին ֆուտբոլիստը, որն ունի Անգլիայի, Իսպանիայի եւ Իտալիայի չեմպիոնի կոչումները։

«alikonline.ir» - Պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն դարձաւ պատմութեան մէջ առաջին ֆուտբոլիստը, որն ունի Անգլիայի, Իսպանիայի եւ Իտալիայի չեմպիոնի կոչումները։ Անցած ամռան Իտալիա տեղափոխաւծ 34-ամեայ ֆոիտբոլիստը Թուրինի «Իւվենտուս»-ի հետ նւաճեց առաջին չեմպիոնական տիտղոսը։ Ալեգրիի գլխաւորած թիմն 8-րդ տարին անընդմէջ դարձաւ Իտալիայի չեմպիոն։ Ռոնալդուն տիտղոսը նւաճելուց յետոյ յայտարարել է, որ յաջորդ մրցաշրջանում էլ կը լինի Թուրինում։ Տեղեկագնում է «News.am»-ը:

Ռոնալդուն երեք անգամ Անգլիայի չեմպիոն է դարձել «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի հետ, երկու անգամ՝ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռէալ»-ի հետ։

Իտալիայի առաջնութիւնում Ռոնալդուն մասնակցել է 27 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Իւվենտուս»-ի հետ նախատեսւած է մինչեւ 2022 թւականը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։