Հա

Մարզական

02/05/2019 - 08:00

Աշխարհի 100 լաւագոյն շախմատիստների վարկանշային ցանկում 3 հայ շախմատիստ է ընդգրկւել

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԷ) հրապարակել է աշխարհի 100 լաւագոյն շախմատիստների վարկանշային աղիւսակը, որում երեք հայ շախմատիստ է ընդգրկւել:

«alikonline.ir» - Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԷ) հրապարակել է աշխարհի 100 լաւագոյն շախմատիստների վարկանշային աղիւսակը, որում երեք հայ շախմատիստ է ընդգրկւել: Տեղեկացնում է «Tert.am»-ը:

Վարկանշային ցանկի 10-րդ հորիզոնականում յայտնւել է Հայաստանի ազգային հաւաքականի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնեանը:

Ցանկում տեղ են գտել նաեւ Գաբրիէլ Սարգսեանը (59-րդ հորիզոնական) եւ Հրանտ Մելքոնեանը (93-րդ հորիզոնական):

2018 թւականի համեմատութեամբ Արոնեանը 2 կէտով բարելաւել է դիրքերը:

Առաջին տեղը վարկանշային աղիւսակում զբաղեցրել է աշխարհի գործող չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կարլսէնը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։