Հա

Մարզական

07/05/2019 - 08:20

Ասիայի Չեմպիոնների լիգա. «Փերսփոլիս»-ն ու«Էսթեղլալ»-ը դուրս մնացին հետագայ պայքարից

Ասիայի Չեմպիոնների լիգայում մեկնարկեց խմբային փուլի 5-րդ տուրը: Այնչափազանց անյաջող էր իրանական ակումբների համար: Իրանի գործող չեմպիոն, ԱՉԼ-ի նախորդ մրցաշրջանի եզրափակիչի մասնակից «Փերսփոլիս»-ը, եւ մայրաքաղաքը ներկայացնող միւս թիմը՝ «Էսթեղլալ»-ը դուրս մնացին հետագայ պայքարից:

«alikonline.ir» - Ասիայի Չեմպիոնների լիգայում մեկնարկեց խմբային փուլի 5-րդ տուրը: Այնչափազանց անյաջող էր իրանական ակումբների համար: Իրանի գործող չեմպիոն, ԱՉԼ-ի նախորդ մրցաշրջանի եզրափակիչի մասնակից «Փերսփոլիս»-ը, եւ մայրաքաղաքը ներկայացնող միւս թիմը՝ «Էսթեղլալ»-ը դուրս մնացին հետագայ պայքարից:

C խմբում, Թեհրանի «Ազադի» ստադիոնում, «Էսթեղլալ»-ը հիւրընկալել էր կատարական «Ալ Դուհայլ»-ին: Յաջորդ փուլ դուրս գալու շանսերը պահպանելու համար մայրաքաղաքի «Կապոյտներ»-ին միայն յաղթանակ էր անհրաժեշտ:

53 րոպէին, երբ Ռուզբեհ Չեշմին գրաւեց մրցակցի դարպասը թւում էր, թէ «Էսթեղլալ»-ը մօտեցել է ցանկալի արդիւնքին: Սակայն, «Էսթեղլալ»-ի ֆուտբոլիստների եւ երկրպագուների ուրախութիւնը շատ կարճ տեւեց. ընդամենը 2 րոպէ անց, 55-րդ րոպէին, «Ալ Դուհայլ»-ի բրազիլացի Վինգեր Էդմիլսոնը հաշւում վերականգնեց հաւասարութիւնը: 1:1՝ եւ «Էսթեղլալ»-ը վաստակած 5 միաւորով հանգրւանեց C խմբի մրցաշարային աղիւսակի 3-րդ հորիզոնականում, գործնականում կորցնելով յաջորդ փուլ դուրս գալու բոլոր հնարաւորութիւնները:

Նոյն իրավիճակն էր նաեւ D խմբում: Յաջորդ փուլ դուրս գալու շանսերը պահպանելու համար մրցակցի դաշտում, ուզբեկական «Պախտակոր»-ի դէմ պայքարում «Փերսփոլիս»-ին միայն յաղթանակ էր անհրաժեշտ:

Հիմնականում հաւասար պայքարում անցած հանդիպման ելքը որոշւեց 86-րդ րոպէին, երբ Իգոր Սերգէյեւը գրաւեց «Փերսփոլիս»-ի դարպասը: 1:0՝ եւ «Փերսփոլիս»-ը 4 միաւորով հանգրւանեց D խմբի մրցաշարային աղիւսակի վերջին հորիզոնականում, կորցնելով յաջորդ փուլ դուրս գալու բոլոր հնարաւորութիւնները:

Նշենք, որ այս հանդիպման ելքի վրայ մեծ ազդեցութիւն ունեցաւ գլխաւոր մրցավար, աւստրալիացի Քրիս Բեթի թոյլ տւած կոպիտ վրիպումը, երբ հանդիպման 78-րդ նա չարձագանգեց «Պախտակոր»-ի տուգանային հրապարակում Մեհդի Թորաբի դէմ պայքարում, մրցակցի պաշտպանների թոյլ տւած խաղի կանոնների ակնյայտ խախտմանը, որը միանշանակօրէն պէտք է պատժւէր 11 մետրանոց հարւածով:

Այսպիսով, Ասիայի Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում, իրանական ակումբներից պայքարը շարունակելու հնարաւորութիւն ունի միայն Սպահանի «Զաբահան»-ը, որը A խմբում գործնականում լուծել է յաջորդ փուլ դուրս գալու խնդիրը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։