Հա

Մարզական

08/05/2019 - 08:10

You will never walk alone. Լիւերպուլ, Լիւերպուլ եւ կրկին Լիւերպուլ

Այն, ինչ որ պատահեց երէկ՝ ուշ երեկոյեան Լիւերպուլի «Էնֆիլդ» ստադիոնում վեր էր ամէն ինչից, հրաշքից, երազից, մղձաւանջից...

«alikonline.ir» - Այն, ինչ որ պատահեց երէկ՝ ուշ երեկոյեան Լիւերպուլի «Էնֆիլդ» ստադիոնում վեր էր ամէն ինչից, հրաշքից, երազից, մղձաւանջից...

Երեւի, թէ մատների վրայ կարելի էր հաշւել այսպէս կոչւած «ստափ» մտածող ֆուտբոլային մասնագէտների եւ երկրբագուների թիւը, որոնք կարծում էին, թէ «Կամպ Նոու» ստադիոնում, «Բարսելոնա»-ի դէմ պայքարում 0:3 հաշւով կրած պարտութիւնից յետոյ, «Լիւերպուլ»-ը կարող է նման ֆանտաստիկի «Come back»-ի հեղինակ դառնալ: Բայց, երեւի թէ նրանք մոռացել էին այն պարզ ճշմարտութիւնը, որ գերմանացի մասնագէտ Իւրգէն Կլոպի գլխաւորած թիմերի բառարանում բացակայում է անհնարին բառը:

ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Լիւերպուլ»-«Բարսելոնա» պատասխան հանդիպման մեկնարկը շատ բուռն ստացւեց: Արդէն 7-րդ րոպէին «Լիւերպուլ»-ի բելգիացի յարձակւող Դիւոկ Օրիգին բացեց հանդիպման հաշիւը: Գոլից յետոյ, մինչ առաջին խաղակէսի աւարտը թիմերը փոխանակւեցին մի քանի գոլային պահերով: Արդիւնքը, սակայն, մնաց անփոփոխ:

1:0 հաշիւը շատ հեռու էր այն արդիւնքից, որն անհրաժեշտ էր «Լիւերպուլ»-ին կացութիւնը փրկելու եւ եզրափակիչ դուրս գալու համար: Երկրորդ խաղակէսի հէնց սկզբից Իւրգէն Կլոպի սաները նետւեցին գրոհի, եւ խաղակէսի մեկնարկից ընդամենը 10 րոպէ անց, նրանց յաջողւեց երկու հանդիպումների ընդհանուր հաշւարկում հաւասարեցնել հաշիւը: Երկու րոպէում դուբլի հեղինակ դարձաւ հոլանդացի կիսապաշտպան Ժորժինեօ Վէյնալդումը, որն աչքի ընկաւ 54-րդ եւ 56-րդ րոպէներին։

Շոկային վիճակում յայտնւած «Բարսելոնա»-ին չյաջողւեց ոչինչ հակադրել «Լիւերպուլ»-ի ֆուտբոլիստների ցուցադրած ֆանտաստիկ ֆուտբոլին եւ կամային բարձր յատկանիշերին: Արդիւնքում, 79-րդ րոպէին Դիւոկ Օրիգին խփեց 4-րդ գնդակը, նոյնպէս դառնալով դուբլի հեղինակ: 4:0՝ եւ «Լիւերպուլ»-ը երկրորդ տարին անընդմէջ նւաճեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։